Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր մեր բոլոր բռնցքամարտիկների մրցակիցները ներկայացնում են Ռուսաստանի Դաշնությունը. ականատես կլինենք Հայաստանի մասնակցությամբ 14 եզրափակիչ մենամարտերի

Նոյեմբեր 10,2025 12:34

Սպորտի կառավարման կենտրոնում՝ նախկին «Միկա» մարզահամալիրում, այսօր ժամը 14:00-ին կմեկնարկեն բռնցքամարտի 23 տարեկան աղջիկների Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերը:

Հայաստանն այստեղ ունի չորս մասնակից, որոնք կմենամարտեն չեմպիոնի կոչման համար: Նրանք են. 52 կգ՝ Արեւիկ Դոխոլյան, 60 կգ՝ Էլիդա Քոչարյան, 81 կգ՝ Անահիտ Միքայելյան, +81 Անի Մուրադյան:

Ավելի ներկայացուցչական է լինելու ժամը 18:00-ին մեկնարկող տղաների եզրափակիչը, որտեղ ոսկե մեդալը մեր երկրի համար վիճարկելու են 48 կգ՝ Թումաս Թովմասյանը, 54 կգ՝ Սուրեն Ռուբենյանը, 60 կգ՝ Ոսկան Ոսկանյանը, 63,5 կգ՝ Մանվել Պետրոսյանը, 67 կգ՝ Արես Հակոբյանը, 71 կգ՝ Հարություն Հակոբկոխյանը, 75 կգ՝ Մարատ Միքայելյանը եւ 86 կգ՝ Ալիկ Հովհաննիսյանը:

Այսօր մեր բոլոր բռնցքամարտիկների մրցակիցները ներկայացնում են Ռուսաստանի Դաշնությունը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մուտքը «Միկա» մարզահամալիր ազատ է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930