Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Դոլինայի հանդեպ հնչած սպանության սպառնալիքների փաստով քրեական գործ է հարուցվել

Նոյեմբեր 10,2025 14:46

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լարիսա Դոլինայի և նրա ներկայացուցչի հանդեպ հնչեցված սպանության սպառնալիքների փաստով քրեական գործ է հարուցվել, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Մոսկվայի մարզի Բալաշիխայի քաղաքային դատարանում, որտեղ սկսվել է արտիստուհու բնակարանի հետ կապված 317 միլիոն ռուբլու խարդախության գործի քննությունը, հայտարարել է Դոլինայի ներկայացուցիչը։ Գործը կասեցվել էր կասկածյալներին չբացահայտելու հետևանքով:

«2024 թվականի սեպտեմբերին ես և Լարիսա Դոլինան սպանության սպառնալիքներ ենք ստացել։ Հարուցվել է քրեական գործ, որը կասեցված է։ Մեզ սպառնացել են սպանել կամ պայթեցնել ավտոմեքենան, եթե գողության վերաբերյալ դիմումը ոստիկանությունից հետ չվերցնենք», – դատարանում ասել է երգչուհու փաստաբան Քսենիա Ապարինան։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, տուժողները պահանջում են, որ դատավարությունն անցկացվի դռնփակ՝ առանց լրատվամիջոցների և հանրության ներկայության:

Մեղադրյալների աթոռին է չորս հոգի՝ Մոսկվայի գրադարաններից մեկի աշխատակցուհի Անժելա Ցիրյուլնիկովան, Կազանի բնակիչ Արթուր Կամենեցկին, Յոշկար-Օլայի բնակիչ Դմիտրի Լեոնտևը և Տոլյատիի 21-ամյա բնակիչ Անդրեյ Օսնովան, որը պնդում է, թե ինքն էլ է խարդախության զոհ։ Նրա բանկային քարտն այն քարտերից մեկն էր, որոնց Դոլինան գումար էր փոխանցել։

Մեղադրյալի խոսքով՝ ինքը տեղյակ չի եղել երգչուհու հանդեպ խաբեության մասին և թե՝ գումար չէր ստացել ու բանկային քարտն էլ ընկերոջ խնդրանքով է ձեռք բերել:

Ինչպես պարզվել է դատարանում, մեղադրյալներ Կամենեցկին և Լեոնտևը նախկինում բազմաթիվ դատվածություններ են ունեցել, այդ թվում՝ կողոպուտի և շորթման համար։

Հիշեցնենք՝ անցյալ տարի օգոստոսի պարզվել էր, որ Լարիսա Դոլինան հեռախոսային խաբեբաների զոհ էր դարձել, որոնք իրեն զանգահարել են Ուկրաինայից։

Մոսկվայի դատախազության տվյալներով՝ նրանք Դոլինային «մշակել» են 2024 թվականի ապրիլից մինչև հուլիս: Պարբերաբար կապ հաստատելով երգչուհու հետ «գումարները պահպանելու» պատրվակով չարագործները երգչուհուն համոզել են բնակարանի վաճառքից ստացված գումարը փոխանցել «ավելի անվտանգ հաշիվների», իսկ անձնական խնայողությունները հանձնել իրենց առաքիչին:

Լարիսա Դոլինան, ի վերջո, իր խնայողությունները փոխանցել է խաբեբաների կողմից վերահսկվող հաշիվներին, ինչպես նաև վաճառել է իր բնակարանը։

Ավելի ուշ հասկանալով, որ իրեն խաբել են՝ երգչուհին դիմել է ոստիկանություն։

Հետագայում Լարիսա Դոլինայի հայցի հիման վրա դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել երգչուհու բնակարանի վաճառքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930