ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախկին նախարար Աշոտ Եսայանը, որ ներկա էր բանաստեղծ, դերասան եւ կիրառական արվեստի վարպետ Կարինե Խաչատրյանի բանաստեղծությունների «Մնա» ժողովածուի շնորհանդեսին՝ բնութագրելով արվեստագետին՝ ասաց. «Սա Կարինե Խաչատրյանի երկրորդ գիրքն է հուրախություն բոլորիս եւ բանաստեղծություն գնահատող հասարակության: Ինքը ինքնուրույն ճանապարհ է ցուցանում եւ դա վերաբերում է եւ ընտանիքին եւ սիրուն եւ հայրենիքին: Այս առումով բազմաժանր է նրա ստեղծագործությունը: Եվ այս իմաստով կարող եմ ասել, որ անհրաժեշտ է, որպեսզի բարձրաճաշակություն դաստիարակելու համար հատկապես դպրոցահասակ երեխաները անպայման տեղեկացված լինեն այս գրքի մասին: Կրկին ցանկանում եմ հաջողություններ Կարինեին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































