Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ռուբինյանը հինգերորդ անգամ իրականացնում է նույն հանցագործությունը՝ խտրական վերաբերմունք քաղաքացու նկատմամբ՝ պայմանավորված նրա քաղաքական հայացքներով»

Նոյեմբեր 10,2025 15:27

Այսօր ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հինգերորդ անգամ մերժեց ընդունել «Արթուն ենք» շարժման գործիչ Էդգար Ղազարյանին։ Էդգար Ղազարյանը ընդունելության էր հերթագրվել՝ քաղաքացիների ընդունելության շրջանակներում։

«ԱԺ-ից ինձ զանգեցին՝ ասացին պարոն Ռուբինյանը հարկ չի համարում ընդունելության արժանացնել միայն ինձ։ Ինքն ի վիճակի է ընդունելություն կազմակերպել, բայց միայն ինձ ընդունելության չի արժանացնում։ Այսինքն, պարոն Ռուբինյանը հինգերորդ անգամ իրականացնում է նույն հանցագործությունը՝ խտրական վերաբերմունք քաղաքացու նկատմամբ՝ պայմանավորված նրա քաղաքական հայացքներով»,- լրագրողների հետ զրույցում պարզաբանեց Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ մյուս քաղաքացիների ընդունելությունն ընթանում է սահմանված կարգով։

Ի դեպ, նախորդ անգամ Ռուբեն Ռուբինյանից մերժվելուց հետո, Էդգար Ղազարյանը ՄԻՊ գրասենյակ էր դիմել։ ՄԻՊ գրասենյակից ԱԺ-ից պարզաբանում էին խնդրել, թե ինչու են ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանը եւ Հակոբ Արշակյանը հրաժարվում ընդունել Էդգար Ղազարյանին․ «Այսինքն, իրենք իրենց գրավոր մեկնաբանությամբ հաստատել են խտրականության փաստը՝ պայմանավորված քաղաքական հայացքներով»։

Մերժման բոլոր գործերով Էդգար Ղազարյանը դիմել է դատախազություն․ այս դեպքով էլ է դիմելու։ Որոշ գործերով հրաժարվել են վարույթներ հարուցել։ Բայց այս պահի դրությամբ, ունի երկու շահած դատ․ դատարանը ՔԿ-ին պարտավորեցրել է վարույթ նախաձեռնել։

Ռուբեն Ռուբինյանի հետ, բացի իմպիչմենթի գործընթացից խոսելուց, Էդգար Ղազարյանը նաեւ ցանկանում էր հետաքրքրվել՝ ի՞նչ աշխատանքներ են կատարվել ՀՀ եւ Արցախի հանրապետության խորհրդարանների միջեւ համագործակցության հանձնաժողովում, որը ստեղծվել էր Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ։ Նաեւ հարց ուներ Ռուբեն Ռուբինյանին՝ երբ 2016-ի մայիսին, ապրիլյան պատերազմից հետո, ՔՊ-ի կամավորական ջոկատում մասնակցելով Արցախի ինքնապաշտպանությանը՝ փոս էր փորում՝ «Հետաքրքիր է՝ ո՞ր երկրի տարածքում է ինքը փորել այդ փոսը»։

Էդգար Ղազարյանը նաեւ Ռուբեն Ռուբինյանին ուզում էր հարցնել՝ ինչո՞ւ է ինքը հայ-թուրքական բանակցությունները առաջնորդում հայկական կողմից, երբ իր պաշտոնի անձնագիրը նման լիազորություն չի սահմանում։

Էդգար Ղազարյանը փորձում էր նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընդունարանի հետ կապ հաստատել, հեռախոսազանգերն անպատասխան էին մնում։ Նա ցանկանում էր Ալեն Սիմոնյանին տեղյակ պահել, որ իր տեղակալները 5-րդ անգամ իրեն ընդունելության չեն արժանացնում։

«Երեւի Սուպեր Սաքոն այստեղ է էլի, առանձնացել են»,- հեգնեց Էդգար Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռուբեն Ռուբինյանից հերթական անգամ մերժվելուց հետո Էդգար Ղազարյանը երկրորդ բողոքը ներկայացրեց ՄԻՊ գրասենյակ։

Ի վերջո, հաջողեց կապ հաստատել նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրասենյակի հետ եւ հերթագրվեց ընդունելության՝ ոչ թե Ալեն Սիմոնյանի մոտ, այլ նրա օգնականի։ Գործավարուհին ասաց, որ Ալեն Սիմոնյանը քաղաքացիների ընդունելություն չի իրականացնում, դա անում են նրա օգնականները։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930