Սպորտի կառավարման կենտրոնում՝ նախկին «Միկա» մարզահամալիրում այսօր ավարտվող բռնցքամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը եզրափակչում վստահ հաղթանակ տարավ Ռուսաստանի ներկայացուցիչ Անաստասիա Ալեքսեեւայի նկատմամբ ու երրորդ անգամ նվաճեց այս տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































