Փարիզի վերաքննիչ դատարանը բավարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին բանտից ազատ արձակելու միջնորդությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Նիկոլա Սարկոզին ազատ կարձակվի և կգտնվի դատական վերահսկողության ներքո», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի նախկին նախագահը բանտային կյանքը մղձավանջ է անվանել:
«Ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել բանտի աշխատակիցներին, որոնք բացառիկ մարդկայնություն ցուցաբերեցին և այս մղձավանջը դարձրին հանդուրժելի», – ավելի վաղ ասել է նա:
Կարդացեք նաև
Le Point-ը նախկինում հաղորդել էր, որ Սարկոզին միայն յոգուրտ է ուտում՝ խուսափելով բանտային սննդից։
Ֆրանսիայի նախկին նախագահը նշել է, որ երբեք չէր կարող պատկերացրել, թե 70 տարեկանում ճաղերի հետևում կհայտնվի:
Հիշեցնենք՝ Սարկոզին մեղավոր էր ճանաչվել Մուամար Քադաֆիի կառավարության միջոցներով իր քարոզարշավը ֆինանսավորելու մեջ:
Նա 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել:
«Ֆրանսիայի օրենքով՝ կոռուպցիոն սխեման հանցագործություն է, նույնիսկ, եթե գումարը չի վճարվել կամ դա չի կարող ապացուցվել», – նշված էր դատարանի որոշման մեջ:


















































