Լրահոս
Օրվա լրահոսը

Անընդունելի է ՀՀ-ում փաստաբանների աշխատանքի վրա ազդող օրենսդրական փոփոխությունների ընդունումը. CCBE-ի կոչը կառավարությանը

Նոյեմբեր 10,2025 17:18

Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրդը (CCBE)-ն անընդունելի է համարում ՀՀ-ում փաստաբանների աշխատանքի վրա ազդող օրենսդրական փոփոխությունների ընդունումը՝ առանց Փաստաբանների պալատի հետ բովանդակալից խորհրդակցությունների:

Հետևաբար, մենք կոչ ենք անում ՀՀ իրավասու մարմիններին ապահովել Փաստաբանների պալատի լիարժեք ներգրավվածությունը փաստաբանների մասնագիտական գործունեությանը անմիջականորեն ազդող ցանկացած օրենսդրական նախաձեռնությանը, այդ թվում՝ հարկային փոփոխություններին վերաբերող, նրանց մտահոգությունները լուծելու և անհրաժեշտության դեպքում վերանայումներ կատարելու համար:

Ի լրումն, CCBE-ն Հայաստանի կառավարությանը հորդորում է ստորագրել և վավերացնել «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։ Այդպիսով, Հայաստանը ցույց կտա իր անսասան հանձնառությունը իրավունքի գերակայությանը, իրավաբանական մասնագիտության պաշտպանությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սկզբունքներին։ Նման քայլը նաև կամրապնդի հանրային վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ և կնպաստի բոլոր քաղաքացիների արդարադատության իրական և հավասար հասանելիության ապահովմանը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀՀ փաստաբանների պալատը դիմել էր Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին՝ ներկայացնելով հարկային փոփոխությունների բացասական ազդեցությունը անձանց իրավունքների պաշտպանության, անվճար իրավաբանական օգնություն ստանալու հնարավորության, ինչպես նաև Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության վրա:

Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրդի պաշտոնական պատասխանն ամբողջությամբ՝ այստեղ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930