Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում աննախադեպ երաշտ է. իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում ջրի պաշարներ կուտակել

Նոյեմբեր 10,2025 18:25

«Ազատություն». Իրանում, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանում աննախադեպ երաշտ է․ ռեկորդային ցածր տեղումների պատճառով ջրամբարները գրեթե դատարկ են, իշխանությունները կոչ են անում քաղաքացիներին ջրի պաշարներ կուտակել։

Նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը կարող է տարհանվել, եթե մոտ ապագայում անձրևներ չլինեն։

Երեկ տեղական լրատվամիջոցները հաղորդել էին, որ բնակչության թվով երկրորդ քաղաքը՝ հյուսիսարևելյան Մաշհադը սնուցող ամբարտակներում երեք տոկոսից էլ քիչ ջուր է մնացել։ Մայրաքաղաքում ևս խմելու ջուր մատակարարող հինգ խոշոր ջրամբարներից մեկը դատարկ է, մյուսը՝ հզորության ութ տոկոսից պակաս, ասում են պաշտոնյաները։

Այս հայտարարությունները բողոքի ալիք են բարձրացրել երկրում։ Ռեֆորմիստական «Էթեմադ» թերթը պնդել է, թե ճգնաժամը սկսվել է «կարևոր հաստատություններում անորակ կառավարիչների նշանակման պատճառով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930