Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցհարցում Թուրքիայում. Էրդողանը դժվար կացության մեջ է

Նոյեմբեր 10,2025 20:15

Թուրքիայում գործող «Gündemar Araştırma» հետազոտական ընկերությունը հնարավոր ընտրությունների վերաբերյալ սոցհարցում է իրականացրել:

Հոկտեմբերին անցկացված սոցհարցման մասնակիցներին ուղղվել է հետևյալ հարցը՝ «Եթե այս կիրակի խորհրդարանական ընտրություններ լինեն, ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեք»։ Պատասխանների արդյունքներից պարզ է դարձել, որ Թուրքիայում իշխող կուսակցությունը զիջող դիրքերում է հայտնվել: Ըստ այդմ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) օգտին պատասխանել է մասնակիցների 29.09%-ը, իսկ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) օգտին՝ 35.25%-ը:

Սոցհարցման շրջանակներում անդրադարձ է արվել նաև Թուրքիայի նախագահական ընտրություններում հնարավոր 2-րդ փուլի անցկացմանը: Այս հարցում էլ «ԱԶԿ»-ի առաջնորդ և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է ցածր ցուցանիշներ հավաքել՝ զիջելով «ԺՀԿ»-ական հնարավոր մրցակիցներին:

Հատկապես ընդգծվում է, որ բացի կալանավորված Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուից և «ԺՀԿ» առաջնորդ Օզգյուր Օզելից Էրդողանը զիջում է նույնիսկ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին:

Սոցհարցման մասնակիցների 60.34%-ն Էրդողանի և Յավաշի միջև ընտրելու պարագայում նախապատվությունը տվել է Յավաշին, 53.40%-ն Էրդողանի և Օզելի դեպքում՝ Օզելին, իսկ 57.97%-ն Էրդողանի և Իմամօղլուի դեպքում՝ Իմամօղլուին:

Թուրքական ընդդիմադիր մամուլում ընդգծվում է, որ Էրդողանը դժվար կացության մեջ է ու արդեն էական էլ չէ, թե ով կլինի նրա մրցակիցը:

 

Աղբյուր՝ Ermenihaber.am/Kronos

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930