Աբովյան քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել։ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ նոյեմբերի 10-ին ժամը 17.17-ին ՕԿԿ զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Աբովյան քաղաքի, կինոյի շենքի հատվածում դանակահարված քաղաքացի կա, ով արնահոսում է։
«Մեկնել են խմբեր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և բացահայտելու ուղղությամբ»,- նշեցին ՆԳՆ-ից։


















































