Արդյոք գիտե՞ք, թե իրականում որքան աղ և շաքար եք օգտագործում ամեն օր: Թեև մեկ խորտիկը կամ ուտեստը կարող է շաքարի կամ աղի պարունակության տեսանկյունից խնդրահարույց չլինել, օրվա ընթացքում ուտեստների համադրությունը կարող է հեշտությամբ գերազանցել ԱՀԿ-ի կողմից առաջարկվող նորմերը, հատկապես աղի և շաքարի համար։
Առողջապահության նախարարությունը (ԱՆ) ԱՀԿ-ի հետ համատեղ ներկայացրել է «Քաղաքային սննդի միջավայր» (FeedCities) հետազոտության արդյունքները: ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից ԱՀԿ աջակցությամբ իրականացված ուսումնասիրությունը գնահատել է աղի, շաքարի և տրանսճարպերի մակարդակը մայրաքաղաքի արագ սննդի կետերից և սուպերմարկետներից պատրաստի և ոչ պատրաստի սննդամթերքներում։
«Առողջ ապրելակերպի խթանումը և առողջ սննդի մշակույթի ձևավորումը մեր գերակայություննեից են», – ասել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ընդգծելով, որ այս արդյունքները կօգնեն մարդկանց կատարել տեղեկացված և առողջ սննդի ընտրություն։
Կարդացեք նաև
Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Դատտան ընդգծել է, որ ԱՀԿ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունն Առողջապահության նախարարության և այլ գործընկեր կառույցների հետ՝ ուղղված Հայաստանում տրանսճարպերի, աղի և շաքարի կարգավորման արդյունավետ քաղաքականության մշակմանը:
Արդյունքները կօգնեն ամրապնդել ապացույցների վրա հիմնված սննդի կարգավորմանն ուղղված քաղաքականությունները և առաջ մղել Հայաստանի ջանքերը՝ բոլորի համար ավելի առողջ սննդային միջավայր խթանելու համար։
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
Հայաստանում ԱՀԿ-ի գրասենյակ



















































