Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home Furniture

Նոյեմբեր 11,2025 12:06 Share

Ավելի քան քսանամյա պատմությամբ Alex Home Furniture-ը սպառողներին է ներկայացնում բազմաֆունկցիոնալ և նորաոճ կահույք բնակարանների ամբողջական կահավորման համար։ Կահույքի արտադրությունը փակ ցիկլով է. կահույքը սկզբից մինչև վերջ ստեղծվում է ընկերության ավտոմատացված արտադրությունում:

Արտադրության գործընկերը Հայաստանի լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ Alex Home Furniture-ը համալրվել է եվրոպական լավագույն սարքավորումներով և ամբողջությամբ ավտոմատացվել, ինչի արդյունքում 4 տարում ընկերությունը խնայել է տարեկան շուրջ 6000 եվրո. այսքան գումարի հումք էր վնասվում միայն տեղափոխության ընթացքում:

«Մեր ընտանեկան բիզնեսը հիմնադրվել է 2004թ.-ին` հայրիկիս կողմից։ Այն ժամանակ ընկերությունն իրենից ներկայացնում էր երեք հոգուց բաղկացած փոքրիկ արտադրամաս՝ հասարակական շենքի առաջին կիսանկուղային հարկում։ Բնականաբար չկար ավտոմատացում. սկսել էին մի քանի հաստոցով: Ամբողջ արտադրական մակարդակը, որն ունենք հիմա, ձևավորվել է Ակբա Լիզինգի մասնակցությամբ. առանց Ակբա Լիզինգի մենք կլինեինք շարքային, չավտոմատացված, պարզ արտադրություն, որն այսօրվա իրականության մեջ երկար ապագա չունի: Այն, ինչ արտադրում ենք՝ մեր կորպուսային կահույքը, առանց ավտոմատացման այլևս չի աշխատի: Մենք չէինք հասնի այնտեղ, որտեղ հիմա ենք, եթե չլիներ Ակբա Լիզինգն ու ֆինանսավորումը։ Ակբա Լիզինգը հուսալի գործընկեր է, երբևէ չեմ ունեցել անպատասխան հարց կամ չլուծված խնդիր։ Մեզ համար շատ կարևոր է երկու գործընկերների միջև պատասխանատվությունը, որը միշտ տեսել և գնահատել եմ»,- նշել է Alex Home Furniture-ի հիմնադիր Ալեքսանդր Ալեքսանդրյանը։

Առաջիկայում ընկերությունը նախատեսում է ընդլայնվել և սկսել նոր արտադրամասի կառուցումը։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930