Լրահոս
Օրվա լրահոսը

«Երջանկությամբ եմ արձանագրում՝ առաջին անգամ ՀՀ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում»․ Վահե Հովհաննիսյան

Նոյեմբեր 12,2025 10:41

«Երջանկությամբ եմ արձանագրում, որ մենք առաջին անգամ ՀՀ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում»,-խորհրդարանում ԱԺ լիագումար նիստի ընթացքում ՀՀ 2026 թվականի բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա վստահեցրեց՝ այսուհետ մեր ապագան կախված է միայն մեզնից, մեր ստեղծարարությունից, արտադրողականությունից, որոշում կայացնելու կարողությունից և փոխվելու կարողությունից․ «Վերջին հարյուրամյակների ընթացքում մենք մշտապես ապրել ենք լավագույն ապագայի սպասումով։ Երկարաժամկետ պլանում երազել ենք անկախության մասին, իսկ կարճաժամկետ կտրվածքով ակնկալել ենք մեզ իշխող կայսրության բարեհաճությունը։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում դրան ավելացել էր նաև խաղաղության սպասումը։ Ապագան արդեն այսօր է, հենց այսօրվա ցանած սերմերն են ապահովելու վաղվա պտուղները, այսօրվա որոշումներն են ձևավորելու մեր ապագա պետությունն ու հասարակությունը, մեր երեխաների ապագան որևէ կերպ նման չի լինելու մեր ու մեր ծնողների անցյալին»։

Վահե Հովհաննիսյանը հայտարարեց՝ վեջին հինգ տարիներին մենք արձանագրել ենք միջինը 7,6 տոկոս տնտեսական աճ ու ասաց․ «Ուրախ եմ, որ ՀՆԱ 5,4 տոկոս աճի կանխատեսումն այլևս սենսացիա չէ»։

 

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930