«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
ԱԳՆ-ում շատ ծանրաբեռնված են «խաղաղության» օրակարգով, չեն կարողանում զավթողական ծրագրերի մասին հարցերին հասնել.
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մինչև 30 օր ժամանակ է պահանջել՝ պատասխանելու ՍիվիլՆեթի հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանն արձագանքում այն միջոցառումներին, որոնք արտասահմանում կազմակերպվում են «Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով:
Հոկտեմբերի 31-ին ուղարկած հարցմանն ԱԳՆ-ն արձագանքել է նոյեմբերի 10-ին։ Գերատեսչությունը, հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, ժամկետի երկարաձգումը բացատրել է «լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ», «աշխատանքային ծանրաբեռնվածությամբ»։


















































