Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը «վտանգավոր նախադեպ» է համարում Ավինյանն ընդդեմ ՍիվիլՆեթի գործով դատարանի վճիռը. Civilnet

Նոյեմբեր 12,2025 12:34

ՍիվիլՆեթը բողոքարկելու է քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայցով դատարանի հոկտեմբերի 31-ի վճիռը։ Դատարանն Ավինյանների բիզնեսի վերաբերյալ ՍիվիլՆեթի հետաքննության որոշ ձևակերպումներ զրպարտություն էր որակել, պարտավորեցրել հերքում տեղադրել, սակայն մերժել էր դրամական փոխհատուցման պահանջը (3 մլն դրամ):

ՍիվիլՆեթի ներկայացուցիչ Կարեն Տոնոյանը Տիգրան Ավինյանի հայցով դատարանի վճիռը «թույլ» է որակում և նշում, որ այն միանշանակ բողոքարկվելու է Վերաքննիչ դատարանում։

Նրա խոսքով՝ դատարանը վճռում թույլ է տվել մի քանի խնդրահարույց ձևակերպումներ։ Մասնավորապես, վճռում նշվում է, թե ՍիվիլՆեթը Ավինյանին մեղադրել է «պետական գումարները սեփական բիզնեսում օգտագործելու» մեջ։

«Այսպիսի բան ընդհանրապես չի եղել։ Ո՛չ հոդվածում է եղել այսպիսի միտք, ո՛չ էլ դատաքննության ժամանակ է այսպիսի քննարկում եղել։ Դատարանն ինքն իր կողմից նման դիտարկում է արել, սա օդից վերցված միտք է»,- նշեց Տոնոյանը։

ՍիվիլՆեթի ներկայացուցիչը մտահոգություն հայտնեց, որ այս վճիռը վտանգավոր նախադեպ է ստեղծում հետաքննող լրագրողների համար։ Նրա խոսքով՝ դատարանն անտեսել է լրագրողների բարեխիղճ քայլերը (բոլոր կողմերից մեկնաբանություն ստանալու փորձերը) և պաշտոնատար անձի նկատմամբ քննադատության ավելի լայն շրջանակի հանգամանքը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930