Լրահոս
Օրվա լրահոսը

Այլ եկեղեցիներում կարգալուծության կարգը

Նոյեմբեր 12,2025 13:16 Share

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱՅԼ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ԿԱՐԳԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Կաթոլիկ Եկեղեցում հոգեւոր կարգից զրկվածներին դասում են աշխարհականների շարքը, դեռ ավելին՝ այդ գործողությունր Կաթոլիկ Եկեղեցում կոչվում է աշխարհականացում՝ laicization (լատ՝ laicus – աշխարհական բառից):

Ուղղափառ Եկեղեցում հնում հոգեւոր կարգից զրկվածների առնչությամբ եղել են նաեւ դեպքեր, երբ աշխարհականների շարքին դասելը կատարվում էր ցուցադրաբար: Կարգալույծի վրայից հանում էին հոգեւորականին հատուկ զգեստը, հանդերձավորում աշխարհականին հատուկ հագուստներով եւ բարձրաձայնում՝ ανάξιος – անաքսիոս՝ անարժան է: Այս գործողությունն ու բարձրաձայնումը հակադրվում էր ձեռնադրության արարողությանը, որով ձեռնադրյալի մասին «արժանի է» երգելով՝ հրավիրում են եւ կոչում հոգեւոր ծառայության:

Տ. ԱԴԱՄ ՔՀՆ. ՄԱԿԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930