Քիչ առաջ ՀՀ ԱԺ նիստը, որի ընթացքում քննարկվում էր ՀՀ 2026 թվականի բյուջեն՝ ընդմիջվեց։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն, առանց պատճառը նշելու, հայտարարեց, որ նիստը 20 րոպեով ընդմիջվում է։ Այն դեռ չի մեկնարկել։ Մինչ այդ Հակոբ Արշակյանը հայտարարել էր, որ զեկույցով հանդես է գալու ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա, սակայն, այդ պահին դահլիճում չէր։ Անդրանիկ Քոչարյանը չէր մասնակցում բյուջեի նախագծի քննարկմանը։
Այս ամենը զայրացրեց Նիկոլ Փաշինյանին։
Ավելի ուշ ելույթ ունենալով՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Անախորժ իրավիճակը իմ պատճառով էր»: Նա ներողություն խնդրեց Փաշինյանից, բայց նաեւ մեղադրեց քարտուղարությանը:
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































