Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրն իրանական սերուցքի որակը չէ. ՌԴ-ն ցանկանում է իր երկրում հայկական ծագման կաթնամթերքն ունենալ բացառապես հայկական հումքով. ՍԱՏՄ

Նոյեմբեր 12,2025 15:01

Քիչ առաջ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրանական սերուցքի մասին հարց ուղղեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը՝ պնդելով, թե այդ մասին գրավոր հարցում է ուղարկել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:

ՍԱՏՄ-ին իրանական սերուցքի վերաբերյալ որևէ գրավոր հարցում չի՛ ուղարկվել:

Անմիջապես կապվելով «Ժողովուրդ»-ի խմբագրության և ապա լրագրողի՝ Էմմա Մելիքյանի, հետ, պարզվեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել. հարցումն ուղարկվել է այլ գերատեսչություն, ինչի մասին հենց տեղում հստակեցվել է:

Այնուամենայիվ, մեկ անգամ էլ անդրադառնանք իրանական սերուցքի շուրջ բարձրացված հարցին, որի հետ կապված բազմաթիվ լրագրողների պարզաբանում տրվել է:

Այսպես՝ սննդամթերքը, մինչև երկիր մտնելն, անցնում է սահմանային պետական վերահսկողություն. ցանկացած մթերքի ներմուծումը կատարվում է տվյալ երկրի լիազոր մարմնի կողմից տրամադրված անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի ստուգմամբ և, եթե մթերքը բարձր ռիսկային է, նաև լաբարատոր փորձաքննությամբ։

Դա վերաբերում է նաև Իրանից ներմուծվող կաթնային սերուցքին. այն ստուգվում ինչպես փաստաթղթային, այնպես էլ լաբորատոր փորձաքննությամբ։ Եթե տվյալ կաթնային սերուցքը համապատասխանում է իրավական ակտերով սահմանված բոլոր նորմերին, ներմուծվում և իրացվում է։ Անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:

Ինչ վերաբերում է իրանական կաթնային սերուցքով կաթնամթերքի ՌԴ ներմուծման արգելանքին, ապա դա չի առնչվում իրանական սերուցքի որակին:

Խնդիրը բոլորովին այլ է. իրանական հումքով իրանական ծագման կաթնամթերք ՌԴ-ում վաճառվում է և ռուսական կողմը ցանկանում է իր երկրում հայկական ծագման կաթնամթերքն ունենալ բացառապես հայկական հումքով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930