Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք են հրահրել, իրենք են սկսել պատերազմը». Դավիթ Տոնոյանի արձագանքը՝ Բայրամովի հայտարարությանը. News.am

Նոյեմբեր 12,2025 15:48
News.am. Դավիթ Տոնոյանը, որը Հայաստանի պաշտպանության նախարարն էր 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, համոզված է, որ պատերազմը հրահրել է ադրբեջանական կողմը։

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էր օրեր առաջ հայտարարել, թե Հայաստանի գործողություններն են հրահրել 44-օրյա պատերազմը, այդ թվում Դավիթ Տոնոյանի՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտնի հայտարարությունը։

«Ալիևն էլ է խոսել շքերթի ժամանակ, ինչքան ուզում են, թող խոսեն։ Իրենք են հրահրել, իրենք են սկսել պատերազմը։ Թո՛ղ առիթներ ման չգան»,–NEWS.am–ի հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը։

Նա նշեց, որ իր հայտնի հայտարարությունը չի արել լայն շրջանակների համար. «Իմ հայտարարությունը եղել է հայ հանրության համար, ընտանիքի մեջի խոսակցություն է եղել։ Բայց հանրության դուրը եկել է այդ խոսակցությունը, և մարդիկ սկսել են ուրախությամբ շարունակել այդ խոսակցությունը։ Դա իմ դիրքորոշումն է եղել, և ես չեմ հրաժարվում իմ դիրքորոշումից։ Այն ինչ պետք էր մեր հայ համայնքին, ես ասել եմ և միշտ ոգևորել եմ մեր զինված ուժերին»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930