Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ցույց է տալիս այդ փոքրիկ խմբակի՝ ՔՊ-ի, ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանի վախերը, գիտեն, որ նոյեմբերի 16-ին խայտառակ պարտություն են կրելու»

Նոյեմբեր 12,2025 16:51

Վաղարշապատում այսօր ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության աջակից Օնո Հարությունյանին։ Նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցում է նաեւ «Մայր Հայաստան» կուսակցությունը։

«Մայր Հայաստանի» ներկայացուցիչ Գեւորգ Ստեփանյանն ասաց, որ Օնո Հարությունյանը բլոգերությամբ է զբաղվում, պարբերաբար հրապարակել է, թե ինչպես է կառավարվում Էջմիածինը։ «Շտաբից դուրս գալուց մեքենային են մոտեցել, 7-8 անձնավորություն՝ ոչ ոստիկանական համազգեստով, տապալել են «պոլերին, բորդյուրներին» քարշ տալով՝ առեւանգել են։ Հետո տեղեկություն ստացանք, որ բերել են ոստիկանություն, փաստորեն ոստիկաններ են եղել։ Սա ցույց է տալիս այդ փոքրիկ խմբակի՝ ՔՊ-ի, ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանի վախերը։ Այս մարդիկ միայն կարող են ոստիկանությունն իրենց թիկունքում ունենալով՝ մարդկանց ապօրինի կալանքների տանել, մարդկանց վրա ապօրինի գործեր հարուցել։ Գիտեն, որ մի քանի օրից՝ նոյեմբերի 16-ին խայտառակ պարտություն են կրելու»,- ասաց նա։

Նա ասաց, որ իրենց ցուցակի առաջին տեղերում գտնվող Գրիշա Հարությունյանի եւ Դավիթ Կարապետյանի նկատմամբ արդեն գործեր են հարուցել․ «Հիմա վախի մթնոլորտ է, ՔՊ-ն գործ կարելու մաստեր կլաս է ցույց տալիս»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Իրենք Խոյ համայնքը միացրել են Վաղարշապատին, որ կարողանան այնտեղից ձայներ բերել։ «Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին, մեր առաջատարները իմ նշած անձինք են, եւ սկսվեցին ապօրինի հետապնդումները։ Ոչ մի բանից հետ չենք կանգնելու, եւ վաղարշապատցիների շնորհիվ նոյեմբերի 16-ին ՔՊ-ն եւ նրան կցված «Հանրապետություն» փոքրիկ խմբակը մերժվելու են»,- հավելեց Գեւորգ Ստեփանյանը։

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թեւանյանն ասաց, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, հենց թեկնածություն առաջադրեցին Վաղարշապատում, իրենց թիմակիցների նկատմամբ սկսեցին գործեր հարուցել։ «Բայց կարծում ենք՝ վաղարշապատցիներն իրենք քաղաքական ապտակը քվեախցիկում կհասցնեն այս իշխանություններին»,- ասաց Թեւանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Թեւանյանն ասաց, որ իրենց վերլուծությունները ցույց են տալիս, որ իշխանությունները Վաղարշապատում վերարտադրվելու հնարավորություն չունեն։ Վարչական ռեսուրս են կիրառում, բոլոր մեթոդները գործի են դնում, բայց վաղարշապատցիները մերժում են Նիկոլ Փաշինյանին ու իր դրածո «Հանրապետություն» կուսակցությանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930