Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել Հայաստանի և Իտալիայի իրավապահ կառույցների միջև համագործակցությունը

Նոյեմբեր 12,2025 17:24

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի նոյեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:

Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Գլխավոր դատախազությունում և բարձր գնահատել մի շարք ուղղություններով երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցությունը:

Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է 2025 թվականի նոյեմբերի 6-ին և 7-ին Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի արդյունքների կարևորությունը՝ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազության միջև համագործակցության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, հանդիպումները՝ Իտալիայի Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Պիերո Գաետայի, Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկի, Իտալիայի Վերաքննիչ Զինվորական դատարանի նախագահ Ջուզեպպե Մացիի և Վերաքննիչ դատարանի գլխավոր զինվորական դատախազ Մարկո Դե Պաոլիսի, ինչպես նաև Իտալիայի Զինվորական դատական ​​խորհրդի փոխնախագահ Պիետրո Լաֆրանկոյի և Խորհրդի անդամների հետ:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսի 30-ին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառման շրջանակում Հայաստան ժամանած Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Լուիջի Սալվատոյի հետ, ստորագրել էր Փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված քրեական արդարադատության ոլորտում երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ընդլայնմանը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովմանն ու օրենքի գերակայության ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930