Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստացել ենք, որ երկրում չպետք է լինեն ծայրահեղ աղքատներ, և տվյալները ցույց են տալիս, որ շարժվում ենք այդ նպատակի ուղղությամբ. Արուսյակ Մանավազյան

Նոյեմբեր 12,2025 17:49

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյան ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանում աղքատությունը նվազել է։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024 թվականի աղքատության ցուցանիշը․ այն կազմել է 21.7%։

Ծայրահեղ աղքատությունը կազմել է 0.6%։

ՎԿ-ն դեռ որոշակի ճշգրտումներ կանի, որպեսզի 2023-ի հետ համադրելի թվեր ունենանք, բայց ակնհայտ է, որ նվազում կարձանագրվի։ Սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսական աճն ավելի ու ավելի ներառական բնույթ է ստանում։

Կառավարության հնգամյա ծրագրում մենք խոստացել ենք, որ երկրում չպետք է լինեն ծայրահեղ աղքատներ, և ներկա տվյալները, ինչպես նաև տնտեսական աճի միտումները, ցույց են տալիս, որ մենք շարժվում ենք այդ նպատակի ուղղությամբ։

Որքան Հայաստանում բիզնեսը զարգանա և հարկեր վճարի, այնքան կառավարությունն ավելի արդյունավետ ծրագրեր կկարողանա մշակել՝ բիզնեսի ընդլայնման, սոցիալապես անապահով և անաշխատունակ քաղաքացիներին աղքատությունից դուրս բերելու համար։

Այս ամենը, առաջին հերթին, մեր բարեխիղճ հարկ վճարողների շնորհիվ է։ Ապագան առանց ծայրահեղ աղքատների է, ապագան ավելի զարգացած և ամուր պետությունն է, և հենց այդ ապագային են ուղղված մեր ջանքերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930