Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածքների փոխանակման տարբերակը դիտարկվո՞ւմ է. Մհեր Գրիգորյանի գրասենյակի պատասխանը

Նոյեմբեր 12,2025 17:45

News.am. Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի առանձին հատվածների, ներառյալ անկլավների և էքսկլավների սահմանազատման աշխատանքներն իրականացվելու են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգին համապատասխան։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

«Նույն կանոնակարգով սահմանվում է նաև հանձնաժողովների կողմից կայացված որոշումների և/կամ պայմանավորվածությունների ուժի մեջ մտնելու ընթացակարգը: Որևէ այլ ընթացակարգով Հանձնաժողովների կողմից որոշումներ չեն կայացվել և չեն կայացվելու»,–ասված է պատասխանում։

Նշենք, որ NEWS.am-ը Մհեր Գրիգորյանի գրասենյակին էր ուղղել հետեւյալ հարցերը. «Արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները քննարկում ունեցել են անկլավների, էքսկլավների շուրջ։ Կա՞ որոշում, թե ինչպես է լուծվելու այդ հարցը։ Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը՝ ինչպե՞ս պետք է հարցը լուծում ստանա, տարածքների փոխանակման տարբերակը դիտարկվո՞ւմ է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930