Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 12,2025 17:53

«Ղազախական ցորենի հետ կապված այդ ի՞նչ է կատարվում: Ոնց որ «Операция «Ы» и другие приключения Шурика»-ի սցենարիստները գրած լինեն»,- խորհրդարանում՝ հարցուպատասխանի նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ուկրաինայից ցորեն գնելու մասին հարցին։

Այդ թեմային այսօր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր՝ լրագրողների հետ զրույցում, որից հետո ՌԴ նախագահի խոսնակ Վլադիմիր Պեսկովն էր հրապարակային հայտարարությամբ հանդես եկել՝ ասելով, որ ՌԴ արտաքին հետախուզությունը հենց այնպես ոչինչ չի հայտարարում։ Հայաստանի՝ Ուկրաինայից ցորեն գնելու մասին տեղեկատվությունը ՌԴ արտաքին հետախուզությունն էր տարածել։

«Կառավարության բանակցությունների արդյունքում ճանապարհ է բացվել, բերվել է այդ ճանապարհով, այս ի՞նչ թեմա է՝ 6-րդ սորտի է, 8-րդ սորտի է, ուզում է՝ 1262-րդ սորտի լինի՝ մարդ է, գնացել, իր փողը տվել, ապրանք է առել ու, որ պետք է բերեր դժվար ճանապարհով, բերել է ուրիշ ճանապարհով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ փաստելով, որ ցանկացած ցորեն շուկայական ապրանք է։

Ամեն դեպքում, նաեւ հստակեցրեց՝ Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց․ «Բայց Հայաստանը երբեք չի հրաժարվի տեսնելուց, թե շուկայում էլ ի՞նչ կա, էլ ո՞վ է ցորեն վաճառում։ Ես երաշխավորում եմ՝ բացառված է, որ մեկը գա ու ասի՝ «ցորեն ունենք, կարո՞ղ է առնեք» ու մենք ականջներս փակենք ու վազելով փախնենք, չի լինելու նման բան։ Ցորեն առնելը ամուսնությո՞ւն է, ես չեմ հասկանում այդ ռեժիմը՝ տե՞ր ես, որդյակս, հնազա՞նդ ես… նման հարաբերություն չկա, մենք ցորենի առեւտրի մեջ նույնիսկ Եզրասի (Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը) օրհնությամբ ոչ մեկի հետ հարաբերության մեջ չենք մտել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական մանրամասները՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930