Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերականգնվում է

Նոյեմբեր 12,2025 18:05

Ermenihaber. Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Դիարբեքիրի նահանգապետ Մուրադ Զորլուօղլուն այցելել է շուրջ 500 տարվա պատմություն ունեցող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցի՝ ծանոթանալու տեղում ընթացող շինաշխատանքներին: Նահանգի Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող եկեղեցին համայնքի բացակայության պատճառով ժամանակի ընթացքում ավերվել և 2023-ի փետրվարի 6-ին Քահրամանմարաշի ուժգին երկրաշարժերի արդյունքում ևս վնասներ է կրել:

Նահանգապետն այցի ընթացքում տեղեկացվել է 2024-ին մեկնարկած շինարարական աշխատանքների մասին, ապա հայտարարել, որ իրենք մեծ նշանակություն են տալիս մշակութային ժառանգության պահպանմանը:

«Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո այս պատմական կառույցը կարևոր ներդրում է ունենալու Սուրի պատմական կառուցվածքի և քաղաքի մշակութային բազմազանության հարցում»,- հայտարարել է Դիարբեքիրի նահանգապետը:

Անդրանիկ Տեր-Կարապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930