Լրահոս
Օրվա լրահոսը

Գործը փորձում են ծածկադմփոց անել՝ կարծես ոչ ոք ինձ վրա չի հարձակվել, և ոչ էլ հեռախոս է գողացվել. Արթուր Չախոյան

Նոյեմբեր 12,2025 21:21

Ակտիվիստ Արթուր Չախոյանը գրում է.

«Հարգելի հայրենակիցներ,

23 օր առաջ, Տիգրան Ավինյանի մտերիմների կողմից իրականացված կոռուպցիայի վերաբերյալ իմ արված բացահայտումից հետո, ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունը պատրաստվում է ինձ կալանավորել կամ իմ դեմ հարուցել ծանր, շինծու քրեական գործ, որպեսզի ես լռեմ։

Այդ հրահանգը պայմանավորված է գալիք 2026թ. ընտրություններով, քանի որ իմ փաստաթղթերով հիմնավորված և անհերքելի կոռուպցիոն բացահայտումները լուրջ հարված են հասցնում ՔՊ-ի վարկանիշին՝ ինչպես դա եղավ 2023թ․ քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Տիգրան Ավինյանի վարկանիշը կտրուկ անկում ապրեց։

Հիմա ասեմ, թե ինչում է կայանում իսկական ընդդիմադիրի և ՔՊ-ականի միջև առկա «արդարադատությունը».

եթե օրը ցերեկով ՔՊ-ականի վրա հինգ հոգով հարձակվեն ու հեռախոսը գողանան, մի րոպե հետո բոլոր հարձակվողները կձերբակալվեն և երկու ամսվա կալանք կստանան։

Բայց եթե նույնը տեղի ունենա ընդդիմադիրի հետ՝ ինչպես իմ դեպքում, որը տեղի ունեցավ 23 օր առաջ, իրավապահ համակարգը ձևացնում է, թե ոչինչ չի պատահել։ Գործը փորձում են ծածկադմփոց անել՝ կարծես ոչ ոք ինձ վրա չի հարձակվել, և ոչ էլ հեռախոս է գողացվել։

❗️Պատճառը պարզ է՝ հարձակվողները Տիգրան Ավինյանի մտերիմներն են։

Այսինքն՝ ընդդիմադիրին իշխանությանը քննադատելու համար կարող են երկու ամսով կալանավորել, բայց երբ իշխանամետների շրջապատից հինգ հոգով հարձակվում են ու գողություն են անում՝ իրավապահ համակարգը լռում է։

Սա է այսօրվա «արդարադատությունը» Հայաստանում՝

երբ ինձ՝ կոռուպցիա բացահայտողիս, փորձում են լռեցնել պետական ապարատի ճնշումների ներքո՝ «сфабрикованный» շինծու մեղադրանքներով, միայն թե ՔՊ-ի վարկանիշը անկում չապրի»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930