Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովում էլ նախկին պատգամավորի գործով «նմուշներ չեն պահպանվել»

Նոյեմբեր 13,2025 12:30

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սարիկ Մինասյանն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի գործի քննությունը, որում որպես երրորդ անձ է ներգրավված «Առավոտ օրաթերթ» ՍՊ ընկերությունը։ Սարիկ Մինասյանը պահանջում է պատասխանողին՝ «զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքել»։

Դատարանը նշանակել էր դատաձեռագրաբանական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել էր ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը: Սարիկ Մինասյանը հոկտեմբերի 6-ին դիմում էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր դատարան, հայտնել, որ «2012-2022 ժամանակահատվածում կատարված ստորագրության նմուշ պարունակող փաստաթուղթ իր մոտ չի պահպանվել»:

Պատասխանող Արտյոմ Ղուկասյանը նորից միջնորդությամբ դիմել էր դատարանին, խնդրելով, որպեսզի Ս. Մինասյանի ստորագրության եւ ձեռագրի ազատ նմուշները պահանջվեն Գյումրու համայնքապետարանից, Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնից եւ ՀՀ Ազգային ժողովից՝ պատճառաբանությամբ, որ ըստ ԱԺ եւ Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք էջերում, ինչպես նաեւ այլ աղբյուրներում հրապարակված Ս.Մինասյանի տվյալների, հայցվոր Մինասյանն աշխատել է Գյումրու համայնքապետարանում, ապա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նախարարության տարածքային բաժնում, ապա ընտվել է ՀՀ ԱԺ պատգամավոր:

Հոկտեմբերի 16-ի դատարանի որոշումը՝ «Փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու մասին», այսպիսի ընթացք է ստացել:

Երեկ «Առավոտ օրաթերթ» ՍՊ ընկերությունը ստացել էր ՀՀ Ազգային ժողովից դատարան ուղարկված պաշտոնական փաստաթղթի պատճենը, համաձայն որի՝ դատարանի կողմից «Հոկտեմբերի 16-ի որոշմամբ պահանջվող համապատասխան նմուշները ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում առկա չեն»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930