Դարձյալ պիտի մի բան գրեմ, որն «ընդդիմադիր թրենդի» մեջ չի: Խոսքը չարչրկված հարցի՝ ղազախական ցորենի մասին է: Ինձ թվում է՝ բացարձակապես անիմաստ է քննարկել, թե ո՞ր կարգի ցորեն է դա, եւ արդյո՞ք դրանից հնարավոր է հաց թխել: (Ուրիշ հարց, եթե 4-րդ կարգի ցորենը մեր վրա վաճառած լինեին որպես 1-ին կարգի): Հատկապես նրանք, ովքեր վերապրել են 1990-ականների առաջին կեսի դժվարությունները, այդ մարդկանց ստամոքսը, ինչպես ասում են, «չի զարմանա», եթե ուտեն ոչ բարձրակարգ ցորենից թխած հաց:
Որպես «ֆեյսբուքյան ծամոն»՝ այդ թեման, իհարկե, հետաքրքիր է, բայց բովանդակային առումով իրենից ոչ մի լուրջ բան չի ներկայացնում: Հարցը ո՛չ ցորենի որակն է, ո՛չ էլ՝ քանակը: Իրականում դա զուտ քաղաքական խնդիր է:
Ադրբեջանն առաջին անգամ համաձայնել է, որ իր տարածքով անցնի Հայաստանի համար նախատեսված բեռը: Դա, թեեւ առաջընթաց է, բայց՝ սահմանափակ: Այնպիսի մի աշխարհացունց իրադարձություն չէ, ինչպես ներկայացում են ՔՊ-ականները: Շոշափելի ճեղքում կլիներ, եթե գործեր Իջեւան – Ղազախ «խորհրդային» երկաթգիծը:
Մեր կայքում իր վերլուծությունները ներկայացնող Հակոբ Բադալյանը մանրամասն խոսել է այդ «ցորենի պատմության» քաղաքական (միակ կարեւոր) բաղադրիչի մասին: Ըստ այդմ՝ այդ նախագիծն իրականացվում է Ռուսաստանի մոդերացիայով եւ որոշ չափով մրցակցություն է ստեղծում ԱՄՆ-ում հռչակված TRIPP ծրագրին: ԵՄ-ն էլ ցանկություն ունի մասնակցելու Թրամփի ծրագրին, սակայն այդ առումով առայժմ որեւէ հստակություն չկա:
Կարդացեք նաև
Բնականաբար, որքան շատ կլինեն Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող կոմունիկացիաները, այնքան լավ: Բայց առայժմ պարզ չէ, թե բացի ցորենից, է՛լ ինչ է տեղափոխվելու այդ սխեմայով, եւ արդյո՞ք Հայաստանը կարող է դրանից օգտվել՝ այդ նույն ճանապարհով իր ապրանքներն արտահանելու համար: Թե՞ դա մեկանգամյա ակցիա էր՝ «ապաշրջափակման» պատրանք ստեղծելու համար:
Իսկ թե որ «կարգի» է ցորենը՝ այդ քննարկումը, կարծում եմ, մաքուր «թրոլինգ» է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Շատ ‘հարուստ’ հարց եք բարձրացրել:
Ա)
Լինենք պահանջկոտ, պահենք նշաձողերը:
Եթե մեկը ճիշտ գրեր որ Հայաստանի գնված զենքը ցածր որակի է ու ունի հնացած չափանիշներ, արդյոք այդ գրառումը կանվանվեր տրոլլինգ (provocative online post with the aim of upsetting someone or eliciting an angry response from them):
Ինչո՞ւ չպիտի պահանջկոտ լինենք երբ խոսքը ցորենին է վերաբերվում: Որովհետև մեզ, ավելի ճիշտ մեր ստամոքսը, վարժեցվա՞ծ է մարսել վատորակ ցորեն: Հետևողական լինելը նշանակում է մերժել ‘ամեն ինչ մարսող ժողովուրդ է’ նիկոլի ջանքերով կերտած հեղինակությունը:
Այս հեղինակությունն է, որ թույլ է տալիս Կ. Կալասին, Ու. վոն-դեր Լեյենին առխային խոսել Հայաստանի անխոչընդոտ կարիդոր, ննջարան թե զուգարան ծառայելը: Այս տրամաբանությունը ունի շարունակություն` բոլորը անխտիր (նաև 300000 թուրքերը) բարի գալուստ են: Անխոչընդոտի ‘քույրը’ անխտիրն է` մեկը մարսեցիր, կուլ տուր մյուսը: Հայաստանը կմարսվի:
Punch Line` Լինենք պահանջկոտ, հետևողականորեն պահենք նշաձողերը: Մերժենք նիկոլի ջանքերով կերտած ‘ամեն ինչ մարսող հայ ժողովուրդ’ հեղինակությունը:
Բ)
Լավ/Վատ հաշվարկելու արվեստը:
Իմ նախորդ մեկնաբանուտյոնում փորձել եմ պատճառաբանել թե ինչու զուտ քաղաքական ընկալելը ‘Օպերացիա Ցորեն’-ը մեզ` Հայաստանը, թուլացնում է:
‘Օպերացիա Ցորեն’-ը այլ օպերացիաների շղթայի փոքր օղակ է: Բացի ակնհայտ ‘Օպերացիա Ազրբջան առանց հայերի’ արդեն կայացած օպերացիայից, զուգահեռ ընդանում է, օրինակ ‘Հանգստյան վայրեր’ օպերացիան:
Ջերմուկ, Սևան, … պատահական չեն նշանի տակ: Ավելի մեծ պատկերը` հարցնենք թե ի՞նչն էր նպատակը Գազայի բախումը զարգացնել մեծամաշտաբ պատերազմի: Պատասխանն անթաքույց ձևով հայտարարվեց` Real estate գործակալները դեռ 2016-2020-ից աչքները ունեին այդ տարածքի վրա:
Այս և մյուս օպերացիաները որպես անհրաժեշտ պայման դնում են ա) ապազգային, ամեն ինչ մարսող, դիմադրողականությունը զրոյացրած բնակչություն (ճանաչելի է, ցավոք սրտի); բ) տնտեսությունների պրոֆիլները արդյունաբերականից ծառայությունների սպասարկում անցնելը` կարդացեք Հայաստանի տնտեսության պրոֆիլի փոփոխությունը նիկոլի ռեժիմի օրոք: Արցախահայերին գաղթական դարձնելը ու պաղեստինցիներին հարավից հյուսիս, հյուսիսց հարավ քշելը ունեն նույն նպատակը` մաշեցնել մարդուն այնքան, որ բոլոր հոգևոր արժեքները մարեն: Մնա զուտ ցորենի կարոտ, մաքուր ջրին կարոտ մարդու կերպարանքով էակ: Պաղեստինցիների դեպքում օգտագործվեց ‘մարդակերպ կենդանի’-ին: Մենք ի՞նչ գիտենք ինչպես են անվանում մեզ, երբ մենք ներկա չենք:
Մի՞թե պատահական է որ Թրամփը ջան չի անում արտասանել Հայաստան: Այսքանից ավել էլ ի՞նչ է կարող անել նա մեզ հասկացնելու համար որ զրո ենք, 0, աշխարհի անց-ու-դարձում: ալիևին կարգում են տարածաշրջանում իրենց գործակալ…
Այնպես որ բարեհունչ ‘որքան շատ կլինեն Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող կոմունիկացիաները, այնքան լավ’ է թեզը չունի հիմք: Փաստ է, որ Հայաստանի սահմանները ‘ջրիկ’ են ու այս պայմաններում արտաքին աշխարհի հետ կապող կոմունիկացիաների շատանալը կբերի միայն Հայաստանի լուծվելուն արտաքին աշխարհի մեջ: Աշխարհը շա..ատ ավելի մեծ է:
Punch Line: Բարեհունչ թեզը պարտադիր չի ճիշտ լինի: Նաև բարեհունչ թեզերով է սալապատ ճանապարհը դեպի դժողք: Լավ է լինել և խելացի և առողջ և հարուստ: Կա՞ տենց օրինակ:
Գ)
TRIPP, ԵՄ, Իսրայել թե Ռուսաստան
Երբ հիվանդը ծանրանում է, փորձած թանը անփորձ մածնի փոխարեն տալը ավելի անվտագ է: Հը՞…
Իսկապես մանրամասն վերլուծություն մատուցեց Հ. Բադալյանը:
Անձամբ ես եզրակացրի, որ մոտակա տարիներին ոչ մի էական փոփոխություն տեղի չի ունենա: Ու, հետևաբար, ինչպես Դուք եք ենթադրում, առաջին հերթին, ստեղծում են պատրանքներ 2026-ին նիկոլի թիմին իշխանությանը պահելու համար:
Punch Line: ՍԱԿԱՅՆ, ալիևն ապացուցեց, որ ավելի շատ գործում է, քան խոսում: Մինչ նիկոլը կռի-կռիվ է խաղում տան բակում ՀԱԵ-ու դեմ, ալիևը րեվերանսներ անելով բոլոր կողմերին` ԱՄՆ, ԵՄ, Իսրայել, Ռուսաստան, …պատրաստում է ‘Օպերացիա թավշյա զավթում’:
Դ)
Օպերացիա զենք.
Երեկ նիկոլն հայտնեց, որ պարտք է վերցնում, որ զենք գնի:
3րդ որակի, թե 4րդ?
‘Օպերացիա Ցորեն’-ով ինքն իրեն դավաճանեց մանրամասնելով, որ հավերի ու խոզերի վարչապետ է: Ահա փաստ. Երեկ, նոյեմբերի 13ին, նիկոլը պարզեցրեց, որ բերած ցորենը (3-4րդ կարգի) խոզերի ու հավերի համար է` ‘…Հայաստան գնացք է մտել Ադրբեջանի տարածքով ու բերվել է ցորեն։ Այդ ցորենի մի մասը կարող են հավերին տալ,… Այդ հավի ածած ձուն մեր երեխեքը չեն ուտելո՞ւ, այդ հավի միսը մեր երեխեքը չեն ուտելո՞ւ, թեփը կարան տան խոզերին’:
‘Animal farm’:
‘Օպերացի #զենքենքգնում’ – չվախենա՞նք որ էդ զենքով հավերին ու խոզերին են պաշտպանելու: