Նոյեմբերի 16-ին ընդառաջ «Անկախ դիտորդ» դաշինքը ստացել է ահազանգեր, որ աշխատանքից ազատվել են ընդդիմադիր հայացքներ ունեցող պետական և համայնքային աշխատողներ։
Չնայած ահազանգողներից լրացուցիչ տեղեկություններ պարզելու ջանքերին՝ Անկախ դիտորդը դեռևս չի կարողացել հստակ տեղեկություններ իմանալ ենթադրյալ տուժողների, դեպքերի վերաբերյալ։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ աշխատանքային օրենսդրությունը երաշխավորում է աշխատանքային հարաբերություններում կողմերի՝ աշխատողի և գործատուի իրավահավասարությունը՝ անկախ համոզմունքներից, կուսակցություններին անդամակցելուց, և արգելում է խտրականության ցանկացած դրսևորում, այդ թվում՝ քաղաքական հայացքներով պայմանավորված:
Գործատուի կողմից աշխատողին կարող են ներկայացվել միայն այնպիսի պահանջներ, որոնք սահմանված են աշխատանքային պայմանագրով և օրենսդրությամբ և վերաբերում են բացառապես աշխատանքային պայմանագրով աշխատողի կողմից կատարվող աշխատանքին:
Կարդացեք նաև
❗Միաժամանակ հիշեցնում ենք, որ արգելվում է նախընտրական քարոզչություն կազմակերպելը կամ կատարելը` 👉հանրային ծառայության մեջ գտնվողներին,
👉առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների աշխատողներին,
👉ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։
❌Այս գործողությունները վարչական իրավախախտում են և պատժվում են տուգանքով։
❗Իր հերթին ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքում, այդ թվում՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելու միջոցով:
🔎«Անկախ դիտորդ» դաշինքը Վաղարշապատ համայնքում ՏԻՄ նախընտրական փուլի երկարաժամկետ դիտորդություն է իրականացնում, հետևում է քաղաքական ուժերի վարքին և պատրաստ է նպաստել ընտրական գործընթացի բոլոր դերակատարների իրավունքների պաշտպանությանը:
📌Ընտրական հանցագործությունների, իրավունքների խախտման, ընտրողների վրա ապօրինի ազդեցության, թեկնածուների վրա ճնշման դեպքերի մասին բարձրաձայնելու համար կարող եք գրել Անկախ դիտորդի էջին կամ զանգահարել։
🗣️Եթե Ձեր աշխատանքային իրավունքները որևէ կերպ խախտվել են խտրականության հետևանքով, հորդորում ենք բարձրաձայնել դրա մասին և դիմել «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ` Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Ձեր իրավունքների պաշտպանության համար։⬇️
Անկախ դիտորդ


















































