Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողն իր ցուցմունքում հերքել է Տիգրան Ուլուբաբյանին ներկայացված մեղադրանքը. փաստաբան

Նոյեմբեր 13,2025 12:07

Փաստաբան Էրիկ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

2025 թվականի նոյեմբերի 12-ին կայացել է Տիգրան Ուլուբաբյանի գործով առաջին հիմնական դատական նիստը։ Նիստի կարևորագույն հատվածներից մեկը եղել է տուժող Քրիստինե Բեգլարյանի ցուցմունքը, որը մանրամասն ներկայացրել է իր դիտարկումները և փաստարկները՝ հերքելով Տիգրան Ուլուբաբյանի հասցեին ներկայացված մեղադրանքը։

Քրիստինե Բեգլարյանը փաստացի հայտնել է, որ մեղադրանքը հիմնված է բացառապես ենթադրությունների վրա և չունի որևէ իրական ապացույց։ Նրա խոսքով՝ անհնար է, որ Տիգրան Ուլուբաբյանը երբևէ նման հանցագործություն կատարեր, առավել ևս՝ իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ։

Նա ընդգծել է, որ Տիգրանի և իրենց ընտանիքի միջև միշտ գոյություն են ունեցել ջերմ, վստահության վրա հիմնված հարաբերություններ։ Ըստ Քրիստինեի՝ Տիգրանը նրանց ընտանիքի անդամ է համարվել՝ մշտապես ցուցաբերելով օգնություն և մարդկային վերաբերմունք։ Նա հավելել է, որ եթե անգամ Տիգրանին որևէ ֆինանսական դժվարություն առաջանար, իրենց ընտանիքը պատրաստ էր առանց երկմտելու աջակցել նրան, ուստի նման գործողություն կատարելու ոչ մի հիմք կամ մոտիվ Տիգրանը պարզապես չուներ։

Քրիստինե Բեգլարյանը նաև կարևոր հանգամանք է ներկայացրել․ ըստ նրա՝ եթե նույնիսկ ենթադրենք, որ Տիգրանը ցանկանար նման բան կազմակերպել, ապա դա կաներ այն ժամանակ, երբ իրենց ընտանիքը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, և տանը մնում էր միայն իր տատիկը։ Սակայն նա ընդգծել է, որ դեպքի օրը իրավիճակն այլ էր․ իրենց տանը գտնվել են երկու հյուրեր, ովքեր դեպքից մոտ մեկ ժամ առաջ դեռ այնտեղ էին և Տիգրանը այդ ամենի մասին տեղյակ էր։

Այս փաստը, ըստ տուժողի, ամբողջությամբ հերքում է այն մեղադրական պնդումը, թե իբր Տիգրան Ուլուբաբյանը ենթադրյալ հանցագործներին տեղեկացրել է, որ տանը մարդ չկա։ «Այդ պնդումը բացարձակ չի համապատասխանում իրականությանը»։ Քրիստինեն հայտնել է դատարանին, որ Տիգրանը շատ լավ գիտեր, որ տանը բացի իր ընտանիքի անդամներից նաև կային հյուրեր, և նման տեղեկություն տալը նույնիսկ տեսականորեն անհնար էր։ Ցանկանում եմ նաև նշել,որ նախաքննության ժամանակ զարմանալիորեն նույնիսկ չեն հարցաքննվել Քրիստինե Բեգլարյանի հյուրերը։

Քրիստինե Բեգլարյանի ցուցմունքը, ըստ էության, լուրջ հակասություն է ստեղծում մեղադրանքի տրամաբանության մեջ։ Նրա խոսքերը փաստացիորեն ցույց են տալիս, որ գործի հիմքում դրված է ոչ թե փաստական, այլ ենթադրական տեղեկություն։ Այս հանգամանքը, ինչպես նշել եմ, կարող է էական նշանակություն ունենալ գործի հետագա ընթացքի և արդար դատական որոշման կայացման համար։

Այսպիսով՝ տուժողի ցուցմունքը ոչ միայն հերքում է Տիգրան Ուլուբաբյանի մասնակցությունը ենթադրյալ հանցագործությանը, այլ նաև բացահայտում է, որ մեղադրանքի հիմքում կան ակնհայտ հակասություններ, որոնք անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել և վերարժևորել դատաքննության ընթացքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930