Լրահոս
Օրվա լրահոսը

Վայք համայնքին կվերադարձվի Զառիթափում գտնվող՝ 1000 քմ մակերեսով հողամաս

Նոյեմբեր 13,2025 12:42

Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, 2025 թվականի մարտի 5-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայք համայնքի՝ 2006 թվականի մայիսի 6-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի վճռով՝ բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել Զառիթափ համայնքի կողմից իրականացված՝ 1000 քմ մակերեսով հողամասի աճուրդը և որպես անվավերության հետևանք՝ անվավեր են ճանաչվել Զառիթափ համայնքի և ֆիզիկական անձի միջև 2006 թվականին կնքված հողամասի առուվաճառքի մասին պայմանագիրն ու պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Վայոց ձորի մարզի Վայք համայնքին կվերադարձվի Զառիթափ բնակավայրում գտնվող՝ 1000 քմ մակերեսով հողամասը: 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930