Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմնեմնիմիի» հաղորդավարների գործով կրկին նույն դատախազն է, որը նախորդ անգամ դատարանում չէր կարողացել պաշտպանել մեղադրանքը. փաստաբան

Նոյեմբեր 13,2025 13:16

«Իմնեմնիմիի» հաղորդավարներին ձերբակալել են հենց կալանավորման նպատակով: Սպասում ենք կալանքի միջնորդության քննությանը: Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը:

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի պահանջներին՝ 2 միլիոն դրամի փոխհատուցում, ներողություն խնդրել եւ այլն՝ պարոն Բաբայանն ասաց՝ դրանց մասին չգիտի, այդ պահանջները քաղաքացիաիրավական տիրույթում են. «Ներկայացվել է նույն մեղադրանքը՝ խուլիգանության հոդվածով, որով արդեն տղաները նախորդ անգամ արդարացվել էին: Ամենահետաքրքիրն այն է , որ դատախազը նույնն է: Այն դատախազը, որ նախորդ անգամ դատարանում մեղադրանքը եկավ, պաշտպանեց ու պարտվեց, նորից մեղադրանք է առաջադրել»:

Իր ֆեյսբուքյան էջում Արսեն Բաբայանը գրել է. «Լսեցի Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը: Նա փորձում է տղաներին վերագրել սպառնալիք հանցակազմը: Ալեն Սիմոնյանը ստում է: Վազգեն Սաղաթելյանին ներկայացված մեղադրանքում սպառնալիքի մասին ոչինչ չկա»:

Ձերբակալված հաղորդավարների մյուս պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ արձանագրեց, որ այնպիսի խուզարկություն է իրականացվել, որ «Անտիֆեյքի» ամբողջ տեխնիկան առգրավում են, արդյունքում լրատվականը փաստացի չի կարողանալու շարունակել իր աշխատանքը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930