Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք խնդիր ունեք տապալե՞լ այս նիստը, ես ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն եմ, թույլ տվեք իմ տեղը զբաղեցնեմ». ՀԾԿՀ-ն քննում ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցը

Նոյեմբեր 13,2025 14:55

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը։

Նախքան նիստի մեկնարկը վիճաբանություն տեղի ունեցավ։ ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանն ու փաստաբան Արամ Օրբելյանը վիճարկեցին նիստերի դահլիճում իրենց համար հատկացված տեղի հարցը եւ նստեցին կողմերի համար նախատեսված սեղանի շուրջ, որտեղ նախօրոք նրանց անունները տեղադրված չէին։

«Մեր խնդիրը ոչ թե նստելու տեղի հետ է կապված, այլ խնդիրը իրավական է. մենք ենք հանձնաժողովի միակ կողմը։ Այստեղ անուն ազգանուններ կան, որոնք այսօրվա վարույթի հետ կապ չունեն, այսօրվա ՀԷՑ-ի ներկայացուցիչներին նկատի ունեմ։ Նույնիսկ խնդիր է իրենց այստեղ գտնվելը»,- ասաց Ղազինյանը։

Փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, որ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը վարույթի շրջանակներում որեւէ լիազորություն չունի, որպես հրավիրված անձ՝ կարող է մասնակցել նիստին։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոմանոս Պետրոսյանը, մտնելով նիստերի դահլիճ, լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց, որ լրագրողները սադրիչներ են։ «Նիստը սկսվել է, դուք խնդիր ունեք տապալե՞լ այս նիստը։ Ես ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն եմ, թույլ տվեք իմ տեղը զբաղեցնեմ»,- լրագրողներին դիմեց Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը սպառնաց լրագրողներին եւ դահլիճ հրավիրեց ոստիկանների։ «Էն, ինչ դուք անում եք, անկարգություն է, խուլիգանություն է, խնդրում եմ, հարգելի ոստիկաններ, կարգի հրավիրեք լրագրողներին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Դավիթ Ղազինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրեցօր համոզվել են՝ այսօրվա նիստում ՀԷՑ-ին զրկելու են լիցենզիայից։ «Բայց մեր՝ այստեղ գտնվելը ներկայացուցչական կազմով փաստում է, որ մեր արած-չարածների համար վախենալու բան չունենք։ Պատրաստ ենք պատասխանել բոլոր հարցերին»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930