Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյանն առաջարկում է հրաժարվել եւ Տիգրանաշենից եւ Արծվաշենից

Նոյեմբեր 13,2025 15:07

«Պարոն Խաչատրյան, խմբակցության նիստերի ժամանակ ասում էի կամաց, թաքուն, ասում էիք՝ մի ասեք։ Հիմա բոլորը խոսում են, ես չխոսե՞մ»,- խորհրդարանում 2026 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին դիմեց ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը։

Արմեն Խաչատրյանին եւ Արման Եղոյանին դուր չէր եկել Հովիկ Աղազարյանի ելույթը, որտեղ նա անդրադարձել էր անկլավների վերադարձի թեմային։ Վերջին շրջանի իրադարձություններից՝ հատկապես Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանի գրառումներից ու հայտարարություններից, Հովիկ Աղազարյանը տպավորություն ունի, որ անկլավների վերադարձի փուլում ենք․ «Տիգրանաշենը պիտի վերադարձնենք։ Իր կարծիքով, եթե Տիգրանաշենը վերադարձնելու իրավական հիմքերը կան, այսինքն, եթե այն նախկինում իրավաբանորեն պատկանել է Ադրբեջանին, ապա ՀՀ կառավարությունը պետք է փորձի համոզել Ադրբեջանին, որպեսզի այն փոխանակվի Արծվաշենի հետ։ Այսինքն, Արծվաշենը մնա Ադրբեջանին, Տիգրանաշենը՝ Հայաստանին։ Այլապես, հայկական կողմը պետք է հրաժարվի նաեւ Արծվաշենից։ Դրա փոխարեն՝ բանակցելով, որ փախստականների վերադարձի հարցը հետաձգվի 30-40 տարով։ Այլապես, ըստ նրա, բարդ է լինելու։

ՔՊ-ական եւ ՔՊ-ից հեռացված պատգամավորների վեճին զուգահեռ՝ նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը զգուշացրեց, որ ինքն այլեւս տեխնիկապես հնարավորություն ունի անձամբ ընդհատելու ելույթ ունեցողի խոսքը․ «Կնոպկա կա։ Թույլ մի տվեք, որ օգտագործեմ։ 37 թիվն է, հա՜»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930