Լրահոս
Օրվա լրահոսը

Առնվազն բարոյական իրավունք չունեն խոսեն այլոց վիրավորանքների մասին. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 13,2025 15:20

-Այն իրադարձությունները, որ ծավալվում են մեր երկրում իշխանության քաղաքական ընդդիմախոսների դեմ, ակնհայտ են դարձնում ձերբակալությունները, կալանավորումները նաեւ բռնության դեպքերը, որոնք մեր առօրյայի մաս են դարձել,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով «Իմնեմնիմիի» հաղորդավարների ձերբակալությանն ու քրեական հետապնդում սկսելուն:

Աբրահամյանի խոսքով՝ իշխանության համար «Իմնեմնիմիի» հարթակն էր խնդրահարույց, այդ պատճառով ոչ միայն տղաներին ձերբակալեցին, այլ հավաքեցին տեխնիկան. «Գլխավոր խնդիրը այդ հարթակն է, որը մեծ լսարան ունի եւ իշխանության համար խնդիրներ է առաջացնում»:

Անդրադառնալով վիրավորական արտահայտությունների օգտագործման համար ձերբակալված հաղորդավարներին առաջադրված մեղադրանքներին՝ պատգամավորն ասաց. «Ամբողջ դաշտը վիրավորանքներ են՝ սկսած քաղաքական գործիչների մակարդակից մինչեւ իշխող գլխավոր դեմք, որն օգտագործում է ԱԺ ամբիոնը, իր facebook-ի պատը տարբեր գռեհիկ, այլանդակ հայտարարություններ տարածելու համար: Այն իշխանությունը, որի գլխին կանգնած անձը այդպիսի վարք է դրսեւորում, առնվազն բարոյական իրավունք չունի խոսել այլոց վիրավորանքների մասին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930