Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ ջան, ինքնակրթությամբ զբաղվիր: Դա չի խանգարի հասկանալ որոշ բաներ, որ այս պահին անհասկանալի են թվում. Արսեն Թորոսյան

Նոյեմբեր 13,2025 15:24

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի թվիթերյան գրառումը

Մեր բոլորի կողմից սիրված ընկեր Գառնիկը (ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյան- խմբ.) իմ հետ հեռակա բանավեճի մեջ է մտնել ժողովրդագրության, սոցիալական պաշտպանության թեմաներով: Ցանկությունս ահռելի է կետ-առ-կետ արձագանքելու, բայց ուժերս չեն ներում հնչածին լուրջ մոտենալ, քանի որ փնտրում, փնտրում ու այդպես էլ չեմ գտնում այն փաստարկները, որոնց պետք է հակադարձեմ:

Բայց այնուամենայնիվ:

Գառնիկ ջան, սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագիրը արել ենք ու շարունակելու ենք անել՝ այն էլ ավելի թիրախային դարձնելով։ Իհարկե, հասկանում եմ, որ ժամանակին Ձեր կոալիցիոն գործընկերոջ այն պնդումը, թե «էդպիսի մեծ խնդիր չկա, երբ խոսում են լեռնային ու դատարկվող գյուղերի մասին», և որ այդ գյուղերի բնակիչները կարող են «իջնել ավելի լավ պայմաններով բնակավայրերում ապրելու» ժողովրդագրական քաղաքականության ձեր պատկերացումների պլան մաքսիմումն էր, բայց մենք շարունակելու ենք շեշտը դնել այդ թվում մեր գյուղական բնակավայրերի վրա՝ այո՛ մեր գյուղերում ապահովելով արժանապատիվ կենսապայմաններ մեր բոլոր քաղաքացիների համար։

Ես հասկանում եմ, որ ձեր ու ժամանակին ձեր կոալիցիոն գործընկերոջ մտահորիզոնում դժվար է տեղավորվում, թե այդ ինչպես է հնարավոր 20 աշակերտ ունեցող դպրոցի վրա ծախսել միլիոնավոր դոլարներ, բայց վստահեցնում եմ ձեզ, դեմոգրաֆիական խնդիրների լուծման ամենակարևոր ուղղություններից մեկը հենց սա է, ինչի ուղղությամբ էլ շարունակելու ենք աշխատել։

Եվ վերջում, Գառնիկ ջան, մի փոքր ինքնակրթությամբ զբաղվիր: Դա չի խանգարի հասկանալ որոշ բաներ, որ այս պահին անհասկանալի են թվում, օրինակ` վերարտադրողական տարիքի կանանց թվի գործոնի դերը ծնելիության մեջ, կամ ինչ է պտղաբերության գործակիցը և դրա չափերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930