Լրահոս
Օրվա լրահոսը

«Քեզ ների, մենք ներված ենք միշտ, տղա ջան, հասունացիր»․ Անդրանիկ Քոչարյանը վրդովվեց իր ու Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հարցից ու վիրավորեց լրագրողին

Նոյեմբեր 13,2025 15:28

«Լարվածություն չի եղել, դուք անիմաստ հարցեր մի տվեք»,- լրագրողների հարցին՝ Ձեր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև լարվածությունը հարթվե՞ց, ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Անդրանիկ Քոչարյանի՝ նիստից ուշանալու պատճառով ԱԺ նիստն ընդմիջվեց։ Դա զայրացրեց Նիկոլ Փաշինյանին։

Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան լրագրողների հարցերի՝ սկսեց նրանց վիրավորել, թե իրենք չեն հասունացել, վերնագիր են կերտում և այլն։ Հետո էլ հորդորեց՝ եթե առանձին կուզեք որևէ հարցազրույց վերցնել, ընթացակարգով դիմեք ինձ։

Լրագրողները, այնուամենայնիվ, խնդրեցին պարզաբանել, իր և Նիկոլ Փաշինյանի միջև լարվածությունը թուլացե՞լ է, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Ի՞նչ լարվածություն, լարվածությունը ձեր ու գուցե իմ մեջ է հիմա։ Պարզապես հիմա ձեր այդ ոգևորությունը չեմ հասկանում»։

Հարցին՝ ի վերջո Նիկոլ Փաշինյանը ներե՞ց Ձեզ, թե՝ ոչ, Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան դիմելով  լրագրողին, սկսեց նրա հասցեին հետևյալն ասել․ «Քեզ ների, մենք ներված ենք միշտ, տղա ջան, հասունացիր, դու դեռ չես հասունացել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930