Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը կազմակերպված «Վետերանների ազգային օրվան» նվիրված միջոցառմանը:
Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, հանրային գործիչներ, վետերաններ և հոլիվուդյան աստղեր։
Միջոցառման ընթացքում «ԱՄՆ Դաշնային իրավապահ մարմինների ասոցիացիան» պարգևներ է հանձնել դաշնային կառույցների ղեկավարներին և վետերաններին:
Դեսպանը շփումներ է ունեցել տարբեր պաշտոնատար անձանց հետ, այդ թվում՝
• ԱՄՆ ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոյեմի,
• ԱՄՆ Մաքսային և Իրավապահ Ծառայությունների (ICE) տնօրեն Թոդ Լայոնսի,
• ԱՄՆ սահմանային հարցերի պատասխանատու (Border Czar) Թոմ Հոմանի,
• ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Սին Քուրանի հետ:
Կարդացեք նաև
Գալա երեկոյի ժամանակ դեսպանը կարճատեւ շփումներ է ունեցել նաև հայկական ծագմամբ ամերիկացի ձեռնարկատեր, Valuetainment-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Բեթ-Դեյվիդի, Fox News-ի հայտնի մեկնաբան և հաղորդավար Թայրուսի և այլ անձանց հետ:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն



















































