«Ես իմ կարծիքն եմ ասել, տեղեկություններ եմ ունեցել, որ ՀԾԿՀ-ն ներկայացուցչական կազմով եղել է Թուրքիայում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով ավելի վաղ իր արած հայտարարությանը։
Նա նշեց՝ թող բացատրեն, թե ինչո՞ւ էին գնացել Թուրքիա, ո՞րն էր այդ այցի նպատակը եւ ո՞ւմ է սա ձեռնտու։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով Դավիթ Ղազինյանի այդ հայտարարությանը եւ հարցին, թե ՀԾԿՀ ներկայացուցիչները ինչո՞ւ են այցելել Թուրքիա ու ո՞ւմ հետ են հանդիպել, ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողներին ասաց․ «Դա ինձ այնքանով է հետաքրքրում, որքանով ինձ հետաքրքիր չէ, թե դուք որ ուժի կենտրոնից եք այդ պատվիրված հարցերը ձեւակերպում»։
Պետրոսյանն ասաց, որ ռազմավարական օբյեկտի հետագա ճակատագիրը բացառապես կանխորոշվելու է ՀԾԿՀ ընդունած որոշմամբ։ ՀԾԿՀ-ն է այն լիազոր մարմինն ու սահմանադրական ինստիտուտը, որը պետք է կանխորոշի, թե որ երկիր ու ում հետ գնաց, դա ոչ մի բան չի նշանակում ինձ համար»։
Հարցին՝ ՀԷՑ-ը կտա՞ն թուրքերին, Պետրոսյանը պատասխանեց․ «Ես ՀԷՑ-ը տվող կամ վերցնող չեմ, թարգեք էս սադրանքները»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































