Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակների անդամներին։
Բարձր գնահատելով ակտիվ համագործակցությունը՝ Վարդան Վարդանյանը արդյունավետ աշխատանքի և ներդրած ջանքերի համար շնորհակալություն է հայտնել գործընկերներին։ Նա ընդգծել է, որ ապօրինի թմրաշրջանառությունը անդրազգային հանցագործություն է և դրա դեմ պայքարում միջազգային փոխգործակցության շնորհիվ հնարավոր է հասնել շոշափելի արդյունքների։
Գործող տարածաշրջանային կցորդ Գյորե Յուզմեսկին շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար:
Վարդան Վարդանյանը վստահեցրել է, որ գործընկերային հարաբերությունները կշարունակվեն նույն ակտիվությամբ․ հայկական կողմը հանձնառու է նոր տեմպերով շարունակելու համագործակցությունը՝ ուղղված հանցավորության դեմ պայքարի ոլորտում ընդհանուր նպատակների արդյունավետ իրականացմանը։
Հանդիպման մասնակիցները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ կարևորել են տարածաշրջանային համագործակցությունը և այն շարունակելու պատրաստակամություն հայտնել:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


















































