Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը դուրս է բերվել թակարդից», որ «ինչ ուզել են՝ չենք տվել, բայց մարդիկ էսօր եկել Ղարաբաղ են լացում»․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 13,2025 17:44

Շուտով խորհրդարանական ընտրություններ են լինելու եւ թնջուկի լուծումն այն է, որ այդ անձանց (նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին-Ն․ Գ․) հարող ուժերը խորհրդարանում այլեւս չլինեն․ խորհրդարանում 2026 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ իր ամփոփիչ ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանն «այլ երկրի ազդեցության գործակալներ» անվանելով, ովքեր ուզում են քամահրանք եւ արհամարհանք ներշնչել այսօրվա Հայաստանի նկատմամբ։

«2018-ի դրությամբ Հայաստանը գտնվում էր այդ նույն պետության գրպանում, որի ազդեցության գործակալներն են թվարկածս անձինք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անվանական չնշելով՝ որ երկիրը նկատի ունի։ Նա հավելեց, որ Հայաստանն այդ պետության գրպանում էր հայտնվել Ղարաբաղի հարցով, իսկ այժմ ինքնիշխան պետություն է։ Նիկոլ Փաշինյանը նաեւ կարծում է, որ առհասարակ՝ Հայաստանում «ազդեցության գործակալի» հոգեբանությամբ են ապրում։

«Հայաստանը դուրս է բերվել թակարդից»,- ասաց նա՝ հայտարարելով, որ վերջին տարիների տրամաբանությունը եղել է այն, որ «ինչ ուզել են՝ չենք տվել, բայց մարդիկ էսօր եկել Ղարաբաղ են լացում»։

Հայտարարեց՝ մինչեւ տարեվերջ կհրապարակեն բանակցային փաթեթները եւ հասկանալի կդառնա, որ 2018-ին իր ղեկավարած կառավարությունը չի գնացել զիջումների, քանի որ պահանջվում էր Հայաստանի ինքնիշխանությունը։

Ներկայիս «հիստերիան» նա համարում է՝ «վերջին շանսը՝ Հայաստանն այդ երկրի գրպանում տեղավորելու»։

Նա համարում է, որ ՔՊ-ն իր մեծագույն առաքելությունն իրականացրել է՝ խաղաղություն բերելով։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ադրբեջանական տարածքով Հայաստան եկած ցորենի շուրջ խոսակցություններին, որ չորրորդ կարգի է եւ հայտարարեց՝ այդ ցորենի մի մասը կարող է եւ տան հավերին․ «Էդ հավի ձուն մեր երեխանե՞րը չեն ուտելու։ Մի մասը խոզերին կարող է տան․ էդ խոզի միսը դուք չեք ուտելո՞ւ, ձեր առաջնորդը չի ուտելո՞ւ, թե ինքը խոզի միս չի ուտում»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930