Լրահոս
Օրվա լրահոսը

«Զենք ենք գնել»․ Նիկոլ Փաշինյանը՝ պետական պարտքի մասին

Նոյեմբեր 13,2025 18:04

«Չգիտե՞ք, թե ինչ ենք արել 8 միլիարդը․․․ ասում ա՝ նայում եմ ձեզ, ձեր մեքենաներին․․․ չէինք ուզում ասել, բայց կասենք՝ զենք ենք առել։ Պարտքո՞վ ենք զենք առել։ Այո։ Որովհետեւ շատ է պետք եղել ու միանգամից»,- խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կարող է տանել եւ ցույց տալ պարտքով գնած զենքերը, եթե իր խոսքին չեն հավատում ընդդիմադիրները։

«Բա եկեք տանենք մեր բանակի զենքերն էլ ցույց տանք, ձեր ժամանակվա բանակի զենքերն էլ ցույց տանք․ եկեք տանենք՝ դնենք կողք-կողքի»,- ասաց նա՝ հավելելով, որ նաեւ կորոնավիրուսի ժամանակ են ծախսվել այդ գումարները։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի մասին էլ ասաց՝ պատերազմից հետո ինքն այնքան ինֆորմացիաներ է հրապարակել, որ որեւէ հանձնաժողով ավելին անել չի կարող, քանի որ չկա այլ տեղեկություն։

Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ ՀՀ ԶՈՒ-ում մեծամասամբ ղարաբաղցիներ են ծառայում ու տարակուսեց՝ եթե իրենք դավաճան լինեին, այդ մարդիկ կաշխատեի՞ն իրենց հետ։

Նաեւ ասաց, որ ՀՀ ինքնիշխանությունը պահպանելու համար ինքն ու ՔՊ-ին իրենց վրա պատասխանատվություն եւ քաղաքական առաջնորդություն են վերցրել։

«Արծվաշենի համար մենք ռազմական օպերացիա չենք անելու։ Ոչ էլ մյուս տեղերի համար, դրա կարիքը չկա»,-հայտարարեց նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առկա խաղաղությունը պետք է պահպանել, քանի որ այսօրվա Հայաստանն ապրում է իր վերջին 500 տարվա պատմության լավագույն շրջանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930