Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Մանուկյանը Նիկոլ Փաշինյանին «բեզօտչյոտնիկ» անվանեց

Նոյեմբեր 13,2025 19:05

«Հանձնաժողովը ստեղծվեց, կառավարությունից պահանջվեց մանրամասն տեղեկատվություն, թե ինչի՞ վրա են ծախսվել կառավարությանը տրամադրած 100 միլիոն դրամը։ Կառավարության ներկայացրած 11 աղբյուրների տեղեկանքների ուսումնասիրությամբ մեծամասնությամբ պարզվեց, որ գործող բյուջետային ծրագրերի վերաբաշխումներ են։ Այս միջոցների հետագծելիությունը չի ներկայացվել։ Առաջարկեցինք որպեսզի հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների ընթացքում ներգրավվեն նաեւ հանձնաժողովի անդամները՝ թե ընդդիմությունից, թե իշխանությունից՝ հավասար ներկայացվածությամբ։ Մերժեց Հաշվեքննիչ պալատը։ Ասվում էր, որ ծախսվել է այլ նպատակով․․․ այ էդ է, որ չեմ ուզում ասել։ Ասացինք՝ գնանք միասին տեսնենք, մենք կհայտարարենք, որ նպատակային է եղել»,- խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Մեղադրանքները վերաբերվում էին «Հայաստան» համահայկական հիմնադրամից՝ կառավարությանը 100 միլիոն դոլարի տրամադրման օրինականության հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին։

Նիկոլ Փաշինյանին պատասխանեց նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նրան «բեզօտչյոտնիկ» անվանելով, քանի որ խոսքն ասում է ու դրա պատասխանը չի տրվում։

Ընդդիմությանը մեղադրելով՝ «ազդեցության գործակալ» լինելու մեջ, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Գեղամ Մանուկյանը Արշակ Կարապետյանին երեկ մեղադրում էր՝ ասելով «ազդեցության գործակալ», այսօր պաշտպանում է։ Գեղամ Մանուկյանը հստակեցրեց՝ «ազդեցության գործակալ» ասելով ինքը Արշակ կարապետյանին նկատի չի ունեցել, այլ մեկ այլ գեներալի։ Նա նաեւ հայտարարեց, որ երբ մի քանի ամիս առաջ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ՀՅԴ-ին կրկին «ազդեցության գործակալ» էր անվանել, ինքը դիմել էր ԱԱԾ, ԱԱԾ-ն էլ դիմումը ուղարկել էր Քննչական կոմիտե, որտեղից մոտավորապես այսպիսի պատասխան են տվել՝ «Դե Նիկոլ Փաշինյանն է, մի բան ասել է»։

Նա վրդովվեց՝ ասելով, որ անվտանգությունից ու ինքնիշխանությունից խոսում է մի իշխանություն, որը երկրի անվտանգության հիմքը համար է դրոշները․ «Հիշեք՝ Հայաստանում ամեն քայլափոխի ՌԴ-ի դրոշը դրված էր, Երասխում ԱՄՆ-ի դրոշն էր դրված, իբր անվտանգություն ենք պահպանում, ԵՄ դրոշներով․․․»։

Նա կրկին դիմեց զինվորականներին՝ ասելով, որ Փաշինյանը «ազդեցության գործակալ» անվանեց իրենց, ուրացավ երկրի անվտանգության համար նրանց դրած վաստակը։

Գեղամ մանուկյանի խոսքը կիսատ մնաց, Ալեն Սիմոնյանն օգտագործեց իր «կնոպկան»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930