Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր համար հայրենիքի պաշտպանների հիշատակի օրն ամեն օր է»․ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին Գեղամ Նազարյանի եւ Ռուբեն Ռուբինյանի նախագծի քվեարկությանը

Նոյեմբեր 13,2025 19:35

ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին Գեղամ Նազարյանի եւ Ռուբեն Ռուբինյանի ներկայացրած նախագծին, որով հունվարի 27-ը առաջարկվում էր հայտարարել հայրենիքի պաշտպանի հիշատակի օր։

Քվեարկությունից առաջ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ հանձնաժողովում քննարկումների ժամանակ նախագծի հեղինակների հետ համաձայնություն է ձեռք բերվել այդ օրը սահմանել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ուստի իրենք այժմ չեն մասնակցի քվեարկությանը։ Իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հավելեց՝ քանի դեռ օրը հստակ ընտրված չէ եւ այն նպատակ չի հետապնդում՝ լղոզել իշխող ուժի քաղաքական պատասխանատվությունը վերջին պատերազմներում հազարավոր զոհերի համար, «Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես չի մասնակցի քվեարկությանը։

«Մեր համար հայրենիքի պաշտպանների հիշատակի օրն ամեն օր է»,- ասաց նա։

Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ 62 կողմ ձայներով։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930