Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանի արարքը ես համարում եմ անբարոյական. Ռուբեն Մելիքյան

Նոյեմբեր 13,2025 22:22

Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր եւ Աջափնյակի դատարաններում քննվում են «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությունները: Առավոտյան դիմակավորված անձինքն մտել են նրանց բնակարաններ ու ձերբակալել, խուզարկվել է նաեւ նրանց գրասենյակը ու տարվել գույքը:

«Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դատում են այն բանի համար, որ իրենք արձագանքել են իրենց նկատմամբ ԱԺ նախագահի կողմից հնչեցված, որեւէ քաղաքավարի մարդուն ոչ հարիր արտահայտություններին:

Ի՞նչ խուլիգանության մասին է խոսքը…Մեղադրանքը անկողնու հետ կապ չունի, ես չգիտեմ՝ Ալեն Սիմոնյանն ինչեր է խոսում: Ալեն Սիմոնյանի արարքը, հանցագործության մասին նրա հաղորդումը ես համարում եմ մեղմ ասած անբարոյական…ԱԱԾ-ն ինչ կապ ունի խուլիգանության հանցակազմի հետ»,-ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Տեսանյութն՝ ամբողջությամբ

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ձեր բարոկանության/անբարոյականության մասին պատկերացումները կիրառելի չեն քպականին: Իրենք այլ մսից են: Իրենց առաջնորդը ամեն օր հոգ է տանում, որ ‘ֆորմից’ չընկնեն ու հիշեցնում է թե ովքեր են իրենք:

    Այսօր, նոյեմբերի 13ին, նիկոլը հաղորդեց որ պարզվում է խոզերի ու հավերի վարչապետ է` ‘…Հայաստան գնացք է մտել Ադրբեջանի տարածքով ու բերվել է ցորեն։ Այդ ցորենի մի մասը կարող են հավերին տալ,… Այդ հավի ածած ձուն մեր երեխեքը չեն ուտելո՞ւ, այդ հավի միսը մեր երեխեքը չեն ուտելո՞ւ, թեփը կարան տան խոզերին’:

    Սենց վերլուծություն նույնիսկ ԽՍՀՄ-ը չի արտադրել:
    Իսկապես որ, ‘Animal farm’:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930