Արդարադատության նախարարությունը նախանշել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրից բխող անելիքները:
Նախարար Սրբուհի Գալյանի համակարգմամբ առանձնացվում են հստակ գործողություններ, ժամկետներ և պատասխանատուներ՝ ապահովելու առաջընթացը հետևյալ ուղղություններով.
✅Տվյալների մշակման և էթիկայի կանոնակարգերի ներդնում ՔԿԱԳ գործակալությունում,
✅Կոռուպցիայի դեմ պայքարի շարունակականության ապահովում՝ միջազգային պարտավորություններին համահունչ,
Կարդացեք նաև
✅Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում պետական մարմինների կարողությունների զարգացում, իրավասու նոր մարմնի ձևավորում,
✅Իրավական փոխօգնության ոլորտում կառուցակարգերի կատարելագործում,
✅Ոլորտային միջազգային կոնվենցիաների անդամակցություն,
✅Մարդու իրավունքների պաշտպանություն և խտրականության կանխարգելում,
✅Իրավահավասարության ապահովման քաղաքականության գործնական ապահովում:
Նախատեսվում է նաև հաշվետվությունների միջոցով պարբերաբար գնահատել իրականացվող միջոցառումների ընթացքը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև զարգացման գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունները:
ՀՀ արդարադատության նախարարություն


















































