Բիզնես սկսելուց առաջ հաճախ ձեռնարկատերերը կենտրոնանում են արտադրանքի կամ ծառայության, մարքեթինգի, վաճառքի եւ ֆինանսների վրա՝ անտեսելով կամ թերագնահատելով իրավական կողմերը, ինչը կարող է հետագայում թանկ արժենալ: Ստորեւ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սկսնակ բիզնեսների ամենատարածված իրավական սխալները.
- Կազմակերպաիրավական ձեւի բացակայություն կամ սխալ ընտրություն
Շատ դեպքերում բիզնես սկսում են առանց օրինական գրանցման կամ ընտրում են սխալ կազմակերպաիրավական ձեւ: Օրինակ, ՍՊԸ-ի փոխարեն ՓԲԸ կամ ԱՁ կամ էլ հակառակը:
- Ներքին իրավական փաստաթղթերի բացակայություն
Շատ ընկերություններ ուշադրություն չեն դարձնում ներքին իրավական ակտերին, օրինակ՝ արձանագրություններին, հրամաններին, ակտերին եւ այլն, ինչն էլ կարող է ռիսկային լինել ստուգումների կամ իրավական վեճերի ժամանակ։
- Հիմնադիրների միջեւ ձեւակերպված հարաբերությունների բացակայություն
Եթե հիմնադիրների միջեւ նախապես չի ստորագրվում համաձայնագրեր, օրինակ՝ որոշումների ընդունման, բիզնեսից դուրս գալու վերաբերյալ եւ այլն, ապա դա հաճախ հանգեցնում է իրավական վեճերի կամ դատական քաշքշուկների։
Կարդացեք նաև
- Պայմանագրերի բացակայություն կամ ոչ գրագետ կազմում
Հաճախ կողմերն իրար միջեւ հարաբերությունները կարգավորում են բանավոր պայմանավորվածությունների կամ համացանցից ներբեռնած պայմանագրերի հիման վրա:
- Աշխատանքային օրենսդրության պահանջների խախտում
Աշխատակիցների հետ չեն կնքում պայմանագրեր կամ սխալ են ձեւակերպվում, խախտվում են աշխատանքային օրենսգրքի պահանջները եւ այլն։
- Մտավոր սեփականության իրավունքի անտեսում
Սկսնակ բիզնեսները հաճախ չեն գրանցում ապրանքանիշը, ինչի հետեւանքով այն կարող է օգտագործվել ուրիշների կողմից՝ պատճառելով նաեւ ֆինանսական վնասներ:
- Անհրաժեշտ լիցենզիաների բացակայություն
Որոշ ոլորտներ, օրինակ՝ հանրային սննդի, առողջապահության եւ այլն, պահանջում են լիցենզիաներ, որոնց բացակայությունը կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության։
- Հրաժարում իրավաբանական աջակցությունից
Շատերն իրավաբանի աջակցությանը դիմում են խնդրի դեպքում, այնինչ՝ բիզնեսի գրագետ կազմակերպման եւ ռիսկերից խուսափելու համար անհրաժեշտ է իրավաբանին դիմել նախապես:
Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Իրավաբանական խորհրդատվության, բիզնեսի գրանցման, ինչպես նաեւ պայմանագրերի կազմման ու փորձաքննության հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 35 հեռախոսահամարին:
«Առավոտ» օրաթերթ
13.11.2025

















































