Պատկերացրեք այսպիսի մի վիճակ. քեռակնոջը «դոմփելու» կամ առնանդամը ցույց տալու գրառումից հետո դիմակավորված ԱԱԾ-ականները ներխուժում են Նիկոլ Փաշինյանի գրասենյակ, ոլորում են նրա ձեռքերը, խուզարկում են այդ սենյակը եւ առգրավում են համակարգիչները, որպեսզի նա այլեւս երբեք չկարողանա վարչապետ աշխատել: Դժվար է, չէ՞, պատկերացնել: Մինչդեռ հենց դա՛ կնշանակեր, որ բոլորը հավասար են օրենքի առաջ:
Ինձ բացարձակապես դուր չի գալիս, երբ ընդդիմադիրները խոսում են կամ գրում են, պայմանականորեն ասած, «նիկոլական բառապաշարով»: Բայց, եթե նրանց ասածները կամ գրածները պետք է ունենան իրավական հետեւանքներ, ապա ՔՊ-ականների՝ ավելի գռեհիկ, ավելի խուլիգանական վարքագիծը պետք է արժանանա ավելի խիստ պատիժների:
Ի դեպ, կարծում եմ, որ որեւէ ֆեյսբուքյան գրառման կամ եթերում խոսելու համար «մասկի-շոու» կազմակերպելը՝ ներխուժելը, խուզարկելը եւ առգրավելը բացարձակապես իրավաչափ գործողություններ չեն: Ստատուս գրողին կամ եթերում խոսացողին կարելի է պարզապես հրավիրել քննչական մարմին՝ հարցաքննության: Բայց՝ ոչ. այդ շոուները հատուկ ՔՊ-ական «կայֆեր» են՝ նրանց պետք են կադրեր եւ լուսանկարներ, որոնցում իրենց ընդդիմախոսներին, նույն «նիկոլական բառապաշարով» ասած՝ «ծեփում են ասֆալտին», ստորացնում են: «Մասկի-շոուն», որը ցավալիորեն հիշեցնում է այն, ինչ Բաքվում անում էին Արցախի ղեկավարների հետ, Հայաստանի իշխանավորների ինքնահաստատման ձեւն է եւ ուժի ցուցադրումը:
Հայհոյելու, փողոցային բառապաշարով խոսելու, խուլիգանություն անելու, վիրավորելու «առաջամարտիկը» Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է եւ նրա ստորադասները: Նրանց կողմից այդ հարցերում որեւէ մեկին մեղադրելը, կշտամբելը, կոռեկտության կոչեր անելը բավականին զվարճալի է: «Խուժանական մթնոլորտը» ստեղծում են իշխանությունները՝ իրենց ֆեյքերի ֆաբրիկայով հանդերձ: Նրանք որեւէ բարոյական իրավունք չունեն որեւէ մեկից այլ վարքագիծ պահանջել:
Կարդացեք նաև
Չնայած՝ ես դարձյալ պետք է «ոչ պոպուլյար» բան ասեմ՝ ընդդիմադիրները չպիտի մտնեն այդ մակարդակի լեզվակռվի մեջ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարում՝ միջազգային մամուլի մի քանի արձագանքներ Նիկոլ Փաշինյանի գրառումներից մեկին:



















































փաշինյանն իր հայհոյանքներով, էքսցենտրիկ տարբեր ելույթներով ու ֆեյսբուքյան “գլուխգործոցներով” պարզապես ԶԲԱՂԵՑՆՈՒՄ է հայ հասարակությանը, ԽԼՈՒՄ ՆՐԱ ԷՆԵՐԳԻԱՆ և քայլ առ քայլ հակահայկական և թշնամահաճո իր ծրագրերն է առաջ տանում։ Նա անընդհատ մեզ հիմար ու ամիմաստ բանավեճերի դաշտ է մղում, որտեղ ինքն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում (հարկ եղած դեպքում էլ դատախազությանը, ՔԿ-ին և հպատակ դատավորներին է գործի դնում)։
Ես առաջարկում եմ ընդհանրապես չարձագանքել նիկոլին, պարզապես ԱՆՏԵՍԵԼ նրա բոլոր ասածներն ու գրածները։ Շուտով ԱԺ ընտրարշավն է սկսվելու և նիկոլն ու իր թիմը խանգարում են հասարակությանը կենտրոնանալու դրա վրա և նախապատրաստվել հաղթելու նրան օրինական ընտրական գործընթացի միջոցով (միակ հնարավոր ճանապարհը դա է լինելու): Կարծում եմ, որ պետք է անպայման մասնակցել առաջիկա այդ ընտրություններին, իսկ ընտրողների պասիվ մասնակցության դեպքում բոլոր ժամանակներում էլ մեզ մոտ գործող իշխանությունները վերարտադրվել են։
Հարկավոր է ունենալ թիմ, որի հանձնարարականն է նիկոլի դիմակները անհապաղ պոկելը` գալու է նրան դատարանով դատելու ժամանակը:
Եվ, այո, Հայ Մարդ, ճիշտ է նիկոլին պատմության աղբարկլը ուղարկելու կազմակերպման վրա կենտրոնանալը: Բայց մեզ կարդում են նաև ԱԱԾ-ն և նիկոլի ‘think-tank’-ը:
Մանրամասները այսպիսի ֆորումներում հրապարակելը հակառակորդի համար աշխատել է:
Փաստ է, որ նիկոլն ամեն օր ականջահաճո նոր ‘հաղթանակներ’ է գրանցում: Մեկ ժամից պարզվում է, որ իրականում ոչինչ էր: Այ այդ սուտը պարզողների ամենօրյա աշխատանքն է, որ կբերի մեծ ալիքի` սրբի, տանի խուլիգանների իշխանությունը ՀՀ-ից:
Արամ Աբրահամյանն այդ ալիքն է բարձրացնում:
Փաշինյանի համակիրները սիրում են իր այդ բառապաշարը:
Հետեւաբար, իր պարագային, բնական է որ ինք զայն գործածէ, օգտագործէ: Սակայն դա անիմաստ է ընդդիմադիրների պարագային, քանզի Փաշինյանը չսիրողները նաեւ չեն սիրում այդ բառամթերքը:
Իսկ ամէն դէպքում, ընդդիմադիրները նոյնքան տաղանդաւոր կերպով չեն կարողանում գործածել այդ խօսելակերպը: Ներքին ճակատում, Փաշինյանը անյաղթելի է այս գետնի վրայ: Եւ ոչ միայն:
Մ. Հայդուկ Շամլեան
Համաձայն եմ Մ.Հ. Շամլեանի հետ, որ կան այլ ասպարեզներ ուր նիկոլը պահում է նշաձողը բարձր:
Օրինակ, ֆյուրերին բնորոշ նարցիստիկ բաներ հայտարարելը` Գերմանիայի պատմությունը հաստատել է, որ համակիրների բանակը մնում է առնվազն կայուն, եթե չի շատանում: նիկոլը մաշկով զգում է ամբոխի ճաշակը ու դա է ձև տալիս ասածին, նաև պայմանավորում թե ինչ ասի: նիկոլը ամբոխի գերի է:
նիկոլը երեկ ասած, որ Արցախից (թոկից) հրաժարվելը իր և իր թիմի առաքելությունն էր: Նա իրեն ընկալում է (= արդարացնում է) որպես պատմություն կերտող մեկը: Ինչպես Վ. Հովհաննիսյանը նկատեց, նիկոլի թիմը ուշացումով պիտի անցնի ‘Արցախը հանձնեցին դաշնակցությունը, նախկինները, ռուսները’ պատմույթից ‘առաքելության’ խոսույթին: Սպասենք, որ լսենք:
Վերադառնալով նիկոլի հոգեկան հիվանդ լինելուն պատմեմ, որ Ջոհն Գարտները` հայտնի հոգեբան, ասում է որ բռնապետերը ունեն պահանջ սղագրել պատմությունը: Ի տարբերուտյուն մեծ բռնապետների, նիկոլը տառապում է նաև պատրանքով որ եթե խոսի, ձեռքերը շարժի, դեմքը ծամածռի, ուտի, հագնվի բռնապետի պես, ապա բռնապետ է:
Անձամբ ես կարծում եմ, որ նիկոլը դա էլ չէ: Կարծում եմ, նիկոլը մեկ-դերասանի թատրոն է խաղում ու իր համակիրների նոսրացող խումբը թամաշա է անում ու ծափ տալիս:
Միթե սրան ճար չկա:
Իմ հարցմանը, թե ինչպես Զիգմունդ Ֆրոյդը կմեկնաբաներ վարչապետի՝ սեփական առնանդամը ինչ-որ բան ապացուցելու համար ի ցույց դնելու սպառնալիքը, Գուգլի ԱԲ-ը կետ առ կետ հնարավոր պատճառները թվելուց հետո տվեց այս եզրակացությունը․
In summary, a Freudian interpretation would not simply view the act as a standalone event, but as a complex behavior rooted in deep-seated, unconscious conflicts from early childhood development, particularly concerning power, sexuality, and fear of emasculation.
․․․Թեպետ, պետք չէ ԱԲ լինել՝ տեսնելու համար վարչապետի՝ մանկությունից արմատավորված հոգեբանական շեղումները։ Այստեղ հարգելի Հայդուկ Շամլեանը իրավունք ունի ասել, որ տեղին կլիներ ԱԲ-ին հարցնել, թե ինչպես եղավ, որ ազգովի ընտրեցինք բացահայտ հիվանդ մեկին, այն էլ՝ երկու անգամ։