«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարագրի համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2025 թվականի հոկտեմբերի 1-ը կուսակցությունը հայտարարագրել է 254 մլն 900 հազար դրամ՝ որպես պետական ֆինանսավորում Ազգային ժողովից: 276 մլն 482 հազար դրամ կուսակցությունը նվիրատվություն է ստացել։ Բացի այս նվիրատվությունից՝ կուսակցությունը նաեւ 10 հազար ԱՄՆ դոլար է ստացել, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» անդամավճարները կազմել են 123 մլն 93 հազար դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած եւ սահմանված շեմը հաղթահարած 3 կուսակցություն եւ մեկ դաշինք 2024 թվականին ՀՀ պետբյուջեից ստացել են 520.7 մլն դրամ աջակցություն։ Համապատասխան որոշումն ընդունվել է գարնանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ըստ այդմ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 268,3 մլն դրամ, «Հանրապետություն» կուսակցությունը` 38,7 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 50,4 մլն դրամ, «Հայաստան» դաշինքը` 163,2 մլն դրամ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































