Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ի դեմ 10 դատական հայց է ներկայացվել աշխատանքում վերականգնելու պահանջով. «Հրապարակ»

Նոյեմբեր 14,2025 11:26

Հունիսին ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Խաչիկ Աբաջյանը մեզ տեղեկացրել էր, որ իրեն ազատել են աշխատանքից՝ առանց հիմնավորումների։ Նման ծանուցում ստացել էր նաեւ Կենտրոնի ամբողջ աշխատակազմը:

«Դատալեքս» դատական, տեղեկատվական հարթակից տեղեկացանք, որ այս առիթով Երեւանի պետական համալսարանի դեմ շուրջ տասը աշխատակից դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու մասին ԵՊՀ ռեկտորի 10.07.2025 թվականի թիվ 128/53-Ա հրամանը, իրենց վերականգնել նախկին աշխատանքում եւ պատասխանողից հօգուտ իրենց բռնագանձել միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Հայցադիմումը դատարան է մուտքագրվել 15.08.2025 թվականին, դատավորի աշխատակազմին է հանձնվել 20.08.2025 թվականին:

Խաչիկ Աբաջյանը «Հրապարակի» հետ զրույցում երեկ նշեց, որ դատական հայցերը ներկայացվել են առանձին-առանձին. «Դատական նիստեր են տեղի ունեցել, առաջիկայում հենց իմ դատական նիստն է տեղի ունենալու: Բոլոր տասը աշխատակիցները դատական հայցեր են ներկայացրել` առանձին են քննվում բոլոր գործերը: Այս որոշումը պետք է անվավեր ճանաչվի, քանի որ կատարվել է օրենքի խախտմամբ: Կան գործեր, որ դատաքննության փուլն ավարտվել է, գործերը տարբեր ընթացքների մեջ են գտնվում, առաջիկա օրերին, երբ տեղի ունենա իմ դատական նիստը, ավելի հստակ մանրամասներ կհայտնեմ, սակայն հույս ունենք, որ որոշումը դատարանն անվավեր է ճանաչելու»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930